Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2013 18:10
Վերջին 6 տարիներին ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում զգալիորեն աճել է
ԱրմԻնֆո. Վերջին 6 տարիներին ֆինանսական միջնորդության մակարդակը Հայաստանում զգալիորեն աճել է: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցը:
ՙԵթե մի քանի տարի առաջ ֆինանսական ակտիվների մասնաբաժինը ՀՆԱ կազմում տատանվում էր 30-35%-ի սահմաններում, ապա այժմ այդ թիվը կազմում է մոտ 70%՚,-նշել է Դարբինյանը:
Նրա խոսքերով, էական աճ է գրանցվել նաև ՀՆԱ հետ վարկերի հարաբերակցությունում, որը ներկայումս անցնում է 40%-ից, այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ այդ հարաբերակցությունը կազմում էր մոտ 18-20%:
ՙԱյս ցուցանիշները զգալիորեն զիջում են զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշներին, բայց տարածաշրջանի երկրների համեմատ դրանք լիովին ընդունելի են և համադրելի՚,-ընդգծել է ԿԲ Խորհրդի անդամը: