Երեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2013 19:35
Սպառողական վարկավորումը Հայաստանում մեկ տարում աճել են 25 տոկոսով, մինչեւ 351.6 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Սպառողական վարկավորումը Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 351.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 25%, իսկ միայն օգոստոսին` 1%: Ինչպես վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, սպառողական վարկավորման մասնաբաժինը բանկերի և վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում 2013 թվականի սեպտեմբերի 1-ին կազմել է 19%, նախորդ տարվա 17%-ի փոխարեն:
Սպառողական վարկերի ընդհանուր ծավալում օգոստոսի վերջին բանկային վարկերը կազմել են 95 % կամ 334.6 մլրդ դրամ, իսկ վարկային կազմակերպությունների վարկերը` 5 % կամ 17 մլրդ դրամ: Բանկային սպառողական վարկերը մեկ տարում աճել են 25%, իսկ օգոստոսին` 1 %, իսկ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված սպառողական վարկերը տարեկան կտրվածքով աճել են 39%, իսկ միայն օգոստոսին` 2%:
Բանկային սպառողական վարկավորման կառուցվածքում քարտային վարկերի տեսակարար կշիռը կազմել է 34 % կամ 114 մլրդ դրամ, տարեկան աճը` 37%, իսկ ամսվա աճը` 2%: Ոսկու գրավադրումով վարկերի տեսակարար կշիռը կազմել է 29 % կամ 98 մլրդ դրամ: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 5.5%, իսկ օգոստոսին կրճատվել է 3%: Վճարման հետաձգումով կենցաղային տեխնիկա գնելու բանկային վարկերի մասնաբաժինը կազմել է 7 % կամ 22 մլրդ դրամ, տարեկան աճը` 39%, իսկ միայն օգոստոսին` 5.1 %: Ավտովարկավորումը կազմել է մոտ 5 % կամ 18 մլրդ դրամ, տարեկան աճը` 15%, իսկ օգոստոսին` 2%:
Մինչդեռ, վարկային ընկերությունների սպառողական վարկերի կառուցվածքում ոսկու գրավադրումով վարկերը կազմել են 18 % կամ 3 մլրդ դրամ, տարեկան աճը` 26%, իսկ միայն օգոստոսին` 2%: Վարկային կազմակերպությունների կողմից վճարման հետաձգումով կենցաղային էլեկտրատեխնիկա գնելու վարկերի տեսակարար կշիռը կազմել է10 % կամ 2 մլրդ դրամ, տարեկան աճը` 15%, իսկ միայն օգոստոսին`4 %: ՎԿ կողմից տրամադրված ավտովարկերի մասնաբաժինը կազմել է 2 % կամ 356,3 մլն դրամ, տարեկան աճը` 24%, իսկ ամսվա աճը` 0.1%: Քարտային վարկերի մասնաբաժինը կազմել է 874 հազ.դրամ: Ընդ որում ՎԿ-ները, 2012 թվականի ապրիլից դադարեցնելով այս ուղղությամբ մատուցվող ծառայությունները, վերսկսեցին այն դեկտեմբերին, այս ուղղությամբ աշխատելով մինչեւ 2013 թվականի մարտը, որից հետո, 2013 թվականի մայիսից կրկին ձեռնամուխ եղեն վարկավորման այս տեսակին, ծավալների աճ ապահովելով միայն օգոստոսին, ընդ որում` 7 անգամ: