Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2013 20:09
Գարեգին Թոսունյան. Բանկային գործը ոչ միայն ինքնահաճ է, այլ նաև աստվածահաճ
ԱրմԻնֆո. Ռուսաստանի Բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը բանկային գործունեությունը համարում է աստվածահաճ զբաղմունք: ՙՉնայած, որ մենք, բանկիրներս, ժլատ ժողովուրդ ենք, և բազմաթիվ անգամներ որոշումներ ենք ընդունում մեր օգտին, բանկերի գործունեությունը ոչ միայն ինքնահաճ, այլ նաև աստվածահաճ գործունեություն է՚,-նշել է Գ. Թոսունյանը, ՙՖինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը 4՚ թեմայով կոնֆերանսում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 2-3 Երևանի ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում:
Նրա խոսքերով, բնակչության ֆինանսական կրթվածության անբավարար մակարդակը, ինչպես նաև ֆինանսական կառույցների օրենսդրական թերությունը չպետք է արդարացնեն այն իրավիճակները, երբ բանկային համակարգի ներկայացուցիչները չեն կարողանում հաշվի առնել մարդկային տարրական գործոնը: ՙԻնչպիսին էլ լինի իրավական համակարգը, ինչպիսին էլ լինեն ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց շահերը հաճախորդի շահերին ի վնաս վիճարկելու հնարավորութոյւնները, վերջին հաշվով, մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի մարդ և հասկանա, թե ինչ բան է արդարության սկզբունքը՚,-ընդգծել է Թոսունյանը: Նա նաև նշել է, որ որքանով էլ հաճախորդներն իրավական տեսանկյունից սխալ լինեն ֆինանսական կազմակերպությունների հետ վեճեր առաջանալիս, այնուամենայնիվ, առաջին հերթին պետք է գործեն արդարության սկզբունքով, անգամ եթե արդարությունը պահանջում է գնալ զիջումների: Այս կապակցությամբ նա նշել է, որ ֆինանսական հաշտարարի օրենսդրորեն ստեղծումը Հայաստանում վկայում է հասարակության նոր մշակույթի և քաղաքակրթության մասին: