Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2013 19:11
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դոլարային վարկերը 52 տոկոսով ավելացել են
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալըª 59 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային վարկեր շաբաթվա կտրվածքով ավելացել են 27 տոկոսով` դոլարային վարկերի 52 տոկոս աճի պայմաններում:
Աղբյուրի համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում
արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,534,176 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 19,2 տոկոս անկում) 404.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 126,078,921 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 0,3 տոկոս անկում) 405.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,437,444 EUR (մեկ շաբաթում 22,9 տոկոս անկում) 548.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,749,785 EUR (մեկ շաբաթում 34 տոկոս անկում) 550.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 703,294,270 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 28,9 տոկոս անկում) 12.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,457,903 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 25,2 տոկոս անկում) 12.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 2,720,799 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 87,5 տոկոս աճ) 405.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 34 տոկոս անկում) 405.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել սեպտեմբերի 30-ին` 6 մլն դոլար, և հոկտեմբերի 2-ին` 3 մլն դոլար:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5 տոկոսով, առաջին կիսամյակում` 9,6 տոկոսով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3 տոկոսով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4 տոկոս տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս դանդաղման պայմաններում: