Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2013 12:30
ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներª մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը: