Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2013 19:23
Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանի բանկերի բորսայական գործարքները կրճատվել են 54,6 տոկոսով
ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալըª 55.3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը կրճատվել են 17,9 տոկոսով` դոլարային վարկերի 6,2 տոկոս անկման պայմաններում:
Աղբյուրի համաձայն, 2013թ-ի հոկտեմբերի 7-11-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,419,209 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 27,7% անկում) 405.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 90,824,312 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 27,9% անկում) 407.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,359,635 EUR (մեկ շաբաթում 27% անկում) 548.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,578,425 EUR (մեկ շաբաթում 33,3% անկում) 552.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 836,404,159 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 18,9% աճ) 12.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,336,050 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 17,3% աճ) 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
2013 թվականի հոկտեմբերի 7-11-ը ընկած ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,942,346 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 28,6% անկում) 406.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 54,6% անկում) 408.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել հոկտեմբերի 11-ին` 4.2 մլն դոլար, իսկ հոկտեմբերի 7-ին գործարք չի կատարվել:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5 տոկոսով, առաջին կիսամյակում` 9,6 տոկոսով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3 տոկոսով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4 տոկոս տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս դանդաղման պայմաններում: