Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2013 16:52
2013 թվականի երրորդ եռամսյակում ProCredit Bank-ը բաժնետոմսերի թողարկման ճանապարհով կանոնադրական կապիտալը համալրել է 2.5 մլրդ.դրամով
ԱրմԻնֆո. 2013 թվականի երրորդ եռամսյակում ProCredit Bank-ը բաժնետոմսերի թողարկման -անապարհով 2.5 մլրդ.դրամով համալրել է կանոնադրական կապիտալը, մինչև 9,990 մլրդ.դրամ. Ինչպես ԱրմԻնֆո գորակալության թղթակցին տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, թողարկման մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 14 - ին, բանկի բաժնետերերի արտահերթ ժողովում:
Աղբյուրի համաձայն, բանկը թողարկել է 2500 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 1 մլն.դրամ անվանական արժեքով, ինչի արդյունքում փոփոխվել է բաժնետերերի մասնակցության չափը հետևյալ կերպ` ProCredit Holding AG` աճել է 72,67 % - ից մինչև 79,51%, ՎԶԵԲ` 14.45 %-ից կրճատվել է մինչև 10,83 %, KfW` 12,88 % - ից նվազել է մինչև 9,66 %: Էմիսիայի արդյունքում բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականի երրորդ եռամսյակում 5,988 մլրդ դրամից աճել է 8,591 մլրդ դրամ:
Նշենք, որ ProCredit Bank-ը Հայաստանի բանկային շուկայում գործում է 2008 թվականի փետրվարից, մասնագիտանում է հիմնականում ՓՄՁ վարկավորման ոլորտում, առաջնորդվելով ProCredit Holding AG-ի վարկային քաղաքականությունով: 2008 թվականի սեպտեմբերի 30 –ի դրությամբ բանլի կանոնադրական կապիտալը կազմել է 5.790 մլրդ դրամ, աճելով մինչև 2009-ի հունվարի 1-ը մինչև 6,090 մլրդ դրամ, և մնալով այդ մակարդակում մինչև 2010-ի երկրորդ եռամսյակը, որից հետո տեղի է ունեցել 400 մլն դրամի համալրում, մինչև 6.490 դրամ: Բանկի կանոնադրական կապիտալի հաջորդ համալրումը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսին` մլրդ դրամով, մինչև 7.490 մլրդ դրամ, երբ թողարկվեց 1000 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 1 մլն.դրամ անվանական արժեքով, ինչի արդյունքում բանկի ընդհանուր կապիտալն ավելացավ մինչև 6.021 մլրդ դրամ: ProCredit Bank-ի հայկական շուկա դուրս գալու պահին բաժնետերերի բաժնեմասերը եղել են հետևյալը` ProCredit Holding AG - 66,66 %, KfW և ՎԶԵԲ - 16.67 %:
Ըստ Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, որը կազմվել է Արմինֆո գործակալության կողմից, ProCredit Bank-ի կուտակված վնասը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1,4 մլրդ դրամ, ընդ որում, կորուստը 9 ամիսներին կազմել է 52.4 մլն դրամ, (տարեկան աճը` 79,4 %): Միայն երրորդ եռամսյակում Բանկն ապահովել է 103.6 մլն դրամի զուտ շահույթ, երկրորդ եռամսյակի 98.6 մլն դրամ վնասի համեմատ: Բանկի ակտիվները 2013-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 48.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 31.2%: Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումների բաժինը կազմել է 82%: ՓՄՁ մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կազմել են ավելի քան 84% ¥առաջին դիրքը շուկայում¤, ապահովելով այս ցուցանիշի բացարձակ մեծության տարեկան բարձր աճ: