Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2013 19:00
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն՚ առևտրի ֆինանսավորման միջոցով ընդլայնում է հայկական բիզնեսի ներկայությունն արտաքին շուկաներում
ԱրմԻնֆո. ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն՚ առևտրի ֆինանսավորման արդյունավետ գործիքների միջոցով հայկական ընկերություններին աջակցում է նոր շուկաների յուրացման գործում: Հոկտեմբերի 18-ին այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը ՙԱռևտրի ֆինանսավորման ակադեմիա՚ ութերորդ սեմինարի ընթացքում:
Նրա ասելով, բանկը մշտապես հետազոտություններ է անցկացնում տնտեսուըթյան տարբեր ոլորտներում, հետևում է առևտրի միտումներին և պատրաստ է իր դիտարկումների արդյունքները տրամադրել գործարար սուբյեկտներին:
ՙՀայաստանի ընկերությունները մշտապես ստիպված են ընտրություն կատարել երկրի ներսում գործուենության և արտաքին շուկաներ դուրս գալու միջև, քանի որ արտաքին շուկաներում նրանք շատ ավելի հաճախ են բախվում իրավաբանական, կազմակերպական, լոգիստիկ խնդիրների, ինչպես նաև միջոցների վերադարձման ռիսկերի: Էյչ-Էս-Բի-Սի-ն համաշխարհային հարթակներ դուրս բերելու գործում օգնության փորձ ունի՚, - ամփոփել է Թ.Քլեմենցը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Մաես Մուրզն իր հերթին ընդգծել է, որ դեսպանությունն ըստ ամենայնի աջակցում է բրիտանացի գործարարների աշխատանքին Հայաստանում և Հայաստանի ընկերությունների ելքին բրիտանական շուկա: Նա նաև նշել է, որ Հայաստանում իր գործուենության ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն լուրջ ավանդ է ներդրել երկրի բանկային հատվածի զարգացման գործում, ներդնելով առևտրի ֆինանսավորման նոր արդյունավետ գործիքներ, գործարարներին տրամադրելով ռիսկերի գնահատման ծառայություններ և աջակցելով ելքին նոր շուկաներ:
Հիշեցնենք, որ ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ ՙԱռևտրի ֆինանսավորման ակադեմիա՚ նախաձեռնությունը գործարկել է 2010 թվականից: Հոկտեմբերի 18-ի սեմինարը կազմակերպվել էր Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ:
Նշենք, որ որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս HSBC Europe B.V.` 70% բաժնեմասով, և Wings Establishment` 30% բաժնեմասով: