Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2013 14:33
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր ծառայություն` ազգային արժույթով դրամական փոխանցումներ ՙՅունիստրիմ՚ համակարգի միջոցով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թվականի հոկտեմբերից դրամական փոխանցումներ ստացողների համար ներդրել է նոր ծառայություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այժմ ԱՊՀ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների վճարումը ՙՅունիստրիմ՚ համակարգում կարելի է իրականացվել ոչ միայն արտարժույթով (ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի), այլև նաև ազգային արժույթով` դրամով:
Աղբյուրի համաձայն, որպեսզի հաճախորդը ստանա ՙՅունիստրիմ՚ համակարգով փոխանցումը ազգային արժույթով (դրամով) ԱՊՀ երկրներից ուղարկողը պետք է փոխանցումը կատարելիս ընտրի նոր ծառայությունը` «փոխանցման վճարում ազգային արժույթովե: Դրամական փոխանցումների այս ծառայությունը իրականացվում է իջեցված միջնորդավճարով`սկսած փոխանցման գումարի 0.35%-ից:
ՙՀայաստանի բնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և մարդկանց ֆինանսական ծառայությունների աճող պահանջարկը բավարարելու նպատակով Բանկն առաջարկում է ցածր սակագնով «Յունիստրիմե համակարգի միջոցով ազգային արժույթով կանխիկ դրամական միջոցների ստացման ծառայություն: ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղական շուկայում առաջիններից մեկն է, որ տրամադրում է հաճախորդներին նման ծառայություն՚,- նշել է ՎՏԲ Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների ՙՎՏԲ-Տրանսֆեր՚ բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու£
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից մեկն էր, որ 2011 թվականի դեկտեմբերին միացավ դրամական փոխանցումների ՙՅունիստրիմ՚ համակարգին, որը հանդիսանում է ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում ամենատարածված համակարգերից մեկը% Այն աշխատում է ավելի քան 100 երկրներում և ունի ավելի քան 333.5 հազար սպասարկման կետեր` ինքնասպասարկման թերմինալների հետ միասին: Համակարգի տարեկան շրջանառությունը գերազանցում է 5 մլրդ.դոլարը: ՙՅունիստրիմ՚ համակարգն իր սեփական ցանցերն ունի Հունաստանում, Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում, համագործակցելով ավելի քան 450 ֆինանսական կառույցների հետ: Համակարգը հաջողությամբ է աշխատում վճարային շուկայում արդեն ավելի քան 12 տարի:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: