Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2013 14:41
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց նոր ծառայություն` ՙԻմ տնտեսող քարտը՚
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ, այժմ արդեն կարող են տնտեսել իրենց գումարը. իր հաճախորդների հավատարմության բարձրացման նպատակով, Բանկը մշակել է նոր ծառայություն` ՙԻմ տնտեսող քարտը՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, այժմ, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող առևտրի և սպասարկման կետերում և վճարելով Բանկի բոլոր տիպի քարտերով` ներառյալ MasterCard և Visa քարտերը, քարտապանները կստանան հնարավորություն` ամեն ամիս Cash Back պարգևավճար ստանալու քարտով կատարված անկանխիկ գործարքների 2.5%-ի չափով:
Աղբյուրի համաձայն, ծառայությունից օգտվելու համար պետք է ակտիվացնել այն Բանկի ցանկացած մասնաճյուղում` մեկ անգամ միայն վճարելով 1000 դրամ, կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում: Այդպիսով հաճախորդները կունենան հնարավորություն` ստանալու մինչև 100 հազ. դրամ պարգևավճար ամեն ամիս:
ՙՀաճախորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վճարային քարտերի նկատմամբ, և մենք մշակել ենք ծառայություն, որն առաջարկում է հաճախորդներին շահավետ գործառույթ: Այժմ «Իմ տնտեսող քարտըե ծառայության միջոցով նրանք կարող են ստանալ դրամական պարգևավճար ամեն գործարքից, այլ կերպ ասած` ունենալ 2.5% զեղչ առևտրի և սպասարկման մեր բոլոր կետերում` անկախ տարվա եղանակներից և խանութում առկա զեղչերից: Մենք նաև ընդլայնելու ենք առևտրի ցանցը, որպեսզի հաճախորդներին հասանելի լինեն ավելի մեծ քանակությամբ խանութներ՚,-նշել է ՙՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի, մասնավորապես, Visa քարտերի, ընդհանուր թվով, ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունենալով 232 հազ.քարտ, գրանցելով տարեկան 44.2% աճ: Բանկն առաջատարն է նաև պլաստիկ տրանսակցիաների գծով, 2012 թվականին կազմելով 115 մլրդ.դրամ, ինչը 65.4% գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: Բանկը կրկնապտկել է նաև POS-տերմինալների թիվը, 2013 թվականի ապլիլի 1-ին հասցնելով 224-ի: Նույն օրվա դրությամբ բանկն ունի 111 բանկոմատ, տարեկան աճը մայրաքաղաքում կազմել է 32%, մինչև 54 հատ, իսկ մարզերում` 14%, մինչև 57 հատ: Բանկը շուկայի առաջատարն է նաև թողարկված միջազգային քարտերի թվով: Բանկն ունի իր սեփական պրոցեսինգային կենտրոնը, ապահովելով իր մրցակցային առավելոթւոյւնը Հայաստանի քարտային շուկայում:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային ՎՏԲ Խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: Ներկայումս ռուսաստանյան ՙՎՏԲ Բանկը՚ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսրի տիրապետողը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի 67 մասնաճյուղ:
Տեղեկանք. Պարգևատրումներ չեն վճարվում կազինոյում և տոտալիզատորներոմ իրականացված գործառնութոյւններով, վիճակախաղի տոմսեր և պարտատոմսեր գնելիս, էլեկտրոնային` Web Money, Յանդեքս Դենգի, Pay Pal և այլ հաշիվները համալրելիս, ֆինանսական կազմակերպութոյւնների հետ բոլոր գործառնություններով և քարտից ցանկացած քարտին և ցանկացած բանկում փոխանցում կատարելիս, ապահովագրական ընկերությունների և բաժնային հիմնադրամների օգտին տրանսակցիաներ կատարելիս, ինչպես նաև կոմունալ վճարներ կատարելիս: