Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2013 11:48
Ամերիաբանկի նոր առաջարկը ՓՄՁ-ներին`որքան շուտ, այնքան շահավետ վարկավորում
ԱրմԻնֆո: Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ ՓՄՁ-ների վարկավորման նոր ու առանձնահատուկ առաջարկով: Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, մինչև տարեվերջ ՓՄՁ-ները վարկ ստանալու համար որքան արագ դիմեն Ամերիաբանկ, նրանց համար այնքան շահավետ կդառնա վարկավորումը: Բանկն իր նոր վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչև տարեվերջ վարկի դիմաց ընդհանրապես տոկոսագումար չվճարել և դեռ ավելին` օգտվել մի շարք առավելություններից: Վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:
Վարկավորման ներկայացված առաջարկից օգտվելու դեպքում ՓՄՁ-ները հնարավորություն կունենան ստանալ վարկ 5մլն դրամից մինչև 80 մլն դրամի չափով:
Նշենք նաև, որ վարկի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում, ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Ամերիաբանկի այս նոր առաջարկը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության զարգացմանը, նրանց մրցակցային առավելությունների մեծացմանը:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի բանկերի ֆինանսական ռեյտինգի, Ամերիաբանկը ՓՄՁ վարկավորման ծավալով մտնում է բանկերի առաջատար տասնյակի մեջ` 2013 թ. հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 25.2 մլրդ դրամ պորտֆել` 18,2% կիսամյա աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ՓՄՁ ոլորտին բաժին է ընկնում շուրջ 16%:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: