Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2013 17:35
Բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցության պայմաններում Արդշինվեստբանը շարունակում է ցուցադրել ֆինանսական ցուցանիշների կայուն աճ
ԱրմԻնֆո. Չնայած Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը` Բանկն իր գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով շարունակեց կայուն աճ արձանագրել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
2013թ. 9 ամիսների դրությամբ ֆինանսական արդյունքների հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ հետևյալն է.
- գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 2.6%, կազմելով 45.1%, զուտ շահույթը կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամ, որը 27.6%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը, զուտ տոկոսային եկամուտն աճել է 29.8%-ով, հասնելով 9.6 մլրդ ՀՀ դրամի, զուտ կոմիսիոն եկամուտն ավելացել է 39.8%-ով, հասնելով 2.9 մլրդ ՀՀ դրամի, զուտ գործառնական եկամուտն աճել է 28.8%-ով, հասնելով 14.2 մլրդ ՀՀ դրամի:
Աղբյուրի համաձայն, բանկի զուտ շահույթը 2013 թվականի 9 ամիսների համար կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամª 1,3 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը և արձանագրելով Բանկի ողջ պատմության ընթացքում աճի ամենաբարձր տեմպը: 2013 թվականի 9 ամիսների զուտ տոկոսային եկամուտը կազմել է 9.6 մլրդ ՀՀ դրամª գերազանցելով 2012 թվականի ցուցանիշը 29.8%-ով: Զուտ կոմիսիոն եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 39.8 %-ովª կազմելով 2.9 մլրդ ՀՀ դրամ: Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 28.8%-ովª կազմելով 14.2 մլրդ ՀՀ դրամ: Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկըª ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 45.1%:
2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են շուրջ 262 մլրդ ՀՀ դրամ, տարեսկզբից աճելով 31.9%-ով: Արդյունքում` 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը կազմեց 166.1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 23.5%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը 9 ամիսների ընթացքում աճել է 13.0%-ովª կազմելով 50.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմեց 30%:
Կազմակերպություններին տրամադրված վարկերի ծավալը 9 ամիսների ընթացքում աճեց 28.7%-ովª կազմելով 115.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 70%-ին: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմել է 2.7%: Բանկի սեփական կապիտալըª ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 12.7%-ով, կազմելով 40.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի (ROAE) և ակտիվների (ROAA) միջին մեծությունների կազմել են համապատասխանաբար 14.5% և 2.4%:
Միջազգային ֆինանսական կառույցների հետ Բանկի հարաբերությունների զարգացումը հնարավորություն ընձեռնեց 2013թ. 9 ամիսների ընթացքում ներգրավել լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար World Business Capital-ից (WBC), 6 մլն ԱՄՆ դոլարª Ասիական զարգացման բանկից (ADB) և 1.8 մլն եվրո Atlantic Forfeiting-ից: 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9,640 իրավաբանական անձ և 241,913 ֆիզիկական անձ, ինչը 36%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը: Նշված ամսաթվի դրությամբ Բանկի վաճառքի ցանցը կազմել է 308 կետ (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):
Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև վերջերս Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը ՙկայուն՚ մակարդակի: