Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2013 19:26
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ մտադիր է մինչև տարեվերջ թողարկել 4 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ
ԱրմԻնֆո. ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ մտադիր է մինչև տարեվերջ թողարկել 4 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ: Այդ մասին հայտարարիել է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը ՙԱռևտրի ֆինանսավորման ակադեմիա՚ ութերորդ սեմինարի ընթացքում:
Նա նշել է, որ 2013 թվականի 9 ամիսների արդյունքում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բանկն ապահովել է առևտրի ֆինանսավորման ծավալների 31 տոկոսի աճ. 9 ամիսներին թողարկվել են 20 մլրդ դրամ ծավալի առևտրի ֆինանսավորման գործիքներ: Ծառայությունից օգտվել է ավելի քան 40 հաճախորդ, իսկ գործարքի միջին չափը կազմել է 500 հազար եվրո:
ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը նշել է, որ բանկի կողմից առաջարկվող առևտրի ֆինանսավորման գործիքները հայկական բիզնեսին թույլ են տալիս 30-50 տոկոսով կրճատել ծախսերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել միջազգային առևտրին առնչվող ռիսկերը: Նա նաև տեղեկացրիել է, որ 2013 թվականի ապրիլից բանկը գործարկել է 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով առևտրի ֆինանսավորման ակցիա: ՙՄեկնարկի պահից ի վեր ակցիան ապահովել է առևտրի ֆինանսավորման 6,9 մլրդ դրամի աճ՚, - ամփոփել է Փինաջյանը:
Նշենք, որ որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս HSBC Europe B.V.` 70% բաժնեմասով, և Wings Establishment` 30% բաժնեմասով: