Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2013 19:24
ՌԵՍՈ-ն ապահովագրել է ՙԱրմենիա՚ հանրապետական բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի առողջությունը
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն ապահովագրել է ՙԱրմենիա՚ հանրապետական բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի առողջությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել ընկերության մարկետինգի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, համագործակցությունն ապահովագրական ընկերության և բժշկական կենտրոնի միջև աննախադեպ իրադարձություն է Հայաստանի ապահովագրական շուկայում:
Բժշկական կենտրոնի աշխատակիցների բժշկական ապահովագրության պայմանագիրը, ըստ աղբյուրի, ներառում է ամբուլատոր ծառայություններ և ոչ ավանդական բժշկություն, բուժօգնությունը տանը, շտապ և անհետաձգելի բուժօգնություն, արտակարգ և պլանային ստացիոնար օգնություն, ատամնաբուժական ծառայությունների տրամադրում, մանկաբարձություն, ակնաբուժության ծառայություններ, համապարփակ բժշկական հետազոտություն (տարեկան), սրտանոթային վիրաբուժություն, օնկոլոգիական հիվանդությունների բուժում, ներարկումներ և շուրջճրյա բժշկական խորհրդատվություն հեռախոսով:
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ամենամեծ ծավալով ապահովագրական պրեմիաներն է հավաքագրել բժշկական ապահովագրության գծով` 2.7 մլրդ.դրամ, տարեկան աճը` 18 %, իսկ կորպորատիվ կամավոր բժշկական ապահովագրության գծով ապահովագրավճարները մեկ տարում ավելացել են 6 անգամ: Ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 646 մլն դրամ: 2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունն ընդհանուր առմամբ կնքել է բժշկական ապահովագրության 33327 պայմանագիր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2013 թվականի առաջին կիսամյակում ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 4.3 մլրդ դրամ (տարեկան աճը` մոտ 10%), ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ (տարեկան աճը` ավելի քան 2 անգամ): Ընկերության ակտիվները հուլիսի 1-ին կազմել են 10.1 մլրդ.դրամ, տարվա աճը` 80.2 %, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 23.7%:
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է ռուսական խոշորագույն ապահովագրողներից մեկը` ՙՌԵՍՈ - արանտիան՚ : ՌԵՍՈՆ հայաստանյան շուկա է դուրս եկել 2008 թվականի հունիսին: Ընթացիկ տարվա հունիսին ապահովագրական ընկերությունը ՙՀուսո Աստղ՚ արարողության ընթացքում ճանաչվել է որպես բժշկական ապահովագրության ոլորտի ՙՏարվա լավագույն ապահովագրական ընկերություն՚: