Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2013 17:18
Ինեկոբանկը համագործակցում է ՙANELIK՚ դրամական փոխանցումների համակարգի հետ
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը համագործակցում է ՙANELIK՚ դրամական փոխանցումների համակարգի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, ՙANELIK՚ համակարգն ունի 63 000 գործող սպասարկման կետեր աշխարհի 90 երկրներում: Ներկայումս համակարգը հաջողությամբ գործունեություն է ծավալում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում£
Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և ԵՎՐՈ-ով ակնթարթային արագությամբ, ընդ որում փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին: Փոխանցումը հնարավոր է ստանալ նաև առանց բանկ այցելելու Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին ` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:
Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն, համագործակցելով Հայաստանի տարածքում գործող այնպիսի խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են`ՙAVERS՚, ՙБыстрая почта՚, ՙUnistream՚, ՙMoney Gram՚, ՙIntel Express՚, և ՙInter Express՚: