Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2013 19:50
Յունիբանկն առաջարկում է տարեկան 13% տոկոսադրույքով ՙՇահավետ՚ ավանդը
ԱրմԻնֆո. Յունիբանկն առաջարկում է տարեկան 13% տոկոսադրույքով ՙՇահավետ՚ ավանդը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, ակցիան նվիրված է Խնայողությունների համաշխարհային օրվան: Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել բազմարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ նվազեցնել ավանդի գումարը: Ընդ որում, բանկն ավանդների համար առաջարկում է բարձր եկամտաբերություն` մինչև 13% տարեկան տոկոսադրույք:
Աղբյուրի համաձայն, 2013թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29%-ով և կազմել 124.2 մլրդ դրամ, որից 114 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են:
Հիշեցնենք նաև, որ Յունիբանկում շարունակվում է ՙՇահիր ոսկ՚ ձուլակտոր” աննախադեպ ակցիան, որին, ի թիվս ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների, կարող են մասնակցել նաև ՙՅունիստրիմ՚ ավանդը ներդրած ավանդատուները: Ակցիայի մրցանակային հիմնադրամը կազմում են 20, 10 և 5 գրամանոց 999 հարգի 9 ոսկե ձուլակտորներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Յունիբանկի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 142.9 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 20.7% աճ, տարվա առաջին 9 ամիսներին` 19.1% աճ, իսկ միայն երրորդ եռամսյակում` 20.3% աճ: Դրանց կառուցվածքում ժամկետային ավանդները կազմել են 81.9% ¥2 տեղը բանկային համակարգում¤ կամ 117 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով գրանցելով 26.8% աճ, 9 ամիսներին աճելով 21%, իսկ երրորդ եռամսյակում` 25.2%: Ընդ որում, ժամկետային ավանդների առյուծի բաժինը պատկանում են ֆիզիկական անձանց` 75.8 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, տարեկան աճը` 19.4%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 4.4%: