Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2013 21:25
Հայաստանի դրամական բազան 2013 թվականի սեպտեմբերին կրճատվել է 1.4 տոկոսով
Արմինֆո. Հայաստանի դրամական բազան 2013 թվականի սեպտեմբերին կրճատվել է 1.4%, հոկտեմբերի 1-ին կազմեով 722.6 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ԿԲ նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով դրամական բազան աճել է 20%, իսկ տարեսկզբի համեմատ աճը կազմել է 5.7%:
Աղբյուրի համաձայն, դրամական բազայի կառուցվածքում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ միջոցների ծավալը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 408 մլրդ դրամ (դրամական բազայի 56.7 %-ը), մեկ ամսում ենթարկվելով 0.6% անկման, իսկ տարեկան կտրվաքով աճելով 20%, իսկ տարվա առաջին 9 ամիսներին այս ցուցանիշն աճել է 8.3%:
Պարտադիր դրամային պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալում աճել է 23 % կամ 181.9 մլրդ դրամով, սեպտեմբերին նվազել է 0.6 %, իսկ տարեկան աճը կազմել է 21.3 %: Այս տարվա հունվար - սեպտեմբեր ամիսներին այս ցուցանիշն աճել է 17.7%:
Արտարժութային պարտադիր պահուստները կազմել են ընդհանուր դրամական բազայի 17.8 %-ը կամ 128.5 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ամսում նվազել է 7.4 %, իսկ տարեկան աճը կազմել է գրեթե 3 անգամ: 2013 թվականի հունվարի 1-ի ցուցանիշի համեմատ արտարժութային պահուստներն աճել են 49%:
Ըստ աղբյուրի, արտաքին պահուստների չափը (առանց սեփականաշնորհման միջոցների) հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել 679 մլրդ դրամ, սեպտեմբերին աճելով 59%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին արտաքին պահուստներն աճել է 62.3 %: Ներքին ակտիվները սեպտեմբերին նվազել են 86 %, տարեկան անկումը կազմել է 5.3 անգամ, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների անկումը` 6 անգամէ,մինչեւ 43.6 մլրդ դրամ:
Ներքին ակտիվների կառուցվածքում պահանջները կառավարության հանդեպ արձանագրվել են մինուս`406 մլրդ դրամ, սեպտեմբերին խորանալով 3,3 անգամ, տարեկան խորացումը` 9.3 անգամ, իսկ տարվա 9 ամիսներին` դրական մակարդակից անցել է բացասական մակարդակ: Պահանջներ բանկերի հանդեպ սեպտեմբերի վերջին կազմել են 201.2 մլրդ դրամ, ամսվա աճը` 3,3%, տարեկան աճը` 59.3 %, իսկ հունվար - սեպտեմբերին` 31.6 %: Բանկերի հանդեպ պահանջների կառուցվածքում ռեպո-գործարքների ծավալը մեկ ամսում աճել է 5%, մինչեւ 104.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 2.2 անգամ, իսկ հունվար - սեպտեմբերի աճը` 46 %: ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.09.13թ.դրությամբ կազմել է 405,29 դրամ/ $ 1: