Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2013 16:09
Armenian Card ՓԲԸ-ն MasterCard Ակադեմիայի հետ համատեղ Հայաստանի քարտային բիզնեսի մասնագետների համար անց են կացրել սեմինար
ԱրմԻնֆո. Armenian Card ՓԲԸ-ն MasterCard միջազգային Ակադեմիայի հետ համատեղ հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի քարտային բիզնեսի մասնագետների համար անց են կացրել ՙMasterCard Fraud Manadement On-Site ՚ սեմինարը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ArCa-ի մամլո ծառայությունից:
Ըստ աղբյուրի, MasterCard ակադեմիայի մասնագետները երկրորդ անգամ են Հայաստանում կազմակերպում բանկային քարտերի անվտանգության բարձրացման, համապատասխան մասնագետներին քարտային տարբեր կեղծարարություններին ծանոթացնելու և դրանց դեմ պայքարի մեդոդներին նվիրված սեմինար:
Առաջին անգամ է, որ նման սեմինար է անցկացվել ՙ MasterCard Chargebacks՚ խորագրով, այս տարվա հունիսի 11-12-ը, որին մասնակցեցին հայաստանյան բանկերի 13 ներկայացուցիչներ:
Նշենք, որ բանկային քարտերի շուկայի մեկնարկը Հայաստանում սկիզբ է առել 2000 թվականի մարտին, երբ ստեղծվեց Ազգային Միասնական վճարային համակարգը` Armenian Card (ArCa): Նախաձեռնության հեղինակն էր ՀՀ Կնտրոնական բանկը, որը հրավիրեց նաև Հայաստանի բանկերին` երկրի քարտային բիզնեսը զարգացնելու համար դառնալ համակարգի անդամ: Նախաձեռնությանը մասնակցեցին 10 առևտրային բանկեր` ԿԲ հետ միասին և USAID-ի աջակցոթյամբ: Քարտային շուկայի նկատմամբ ուղղակի վերահսկողությունն իր ձեռքը վերցրեց Կենտրոնական բանկը: Քարտային գործարքներով գործառնությունների իրականացման լիցենզիան ԿԲ կողմից տրամադրվել է 2003 թվականի փետրվարի 12-ին: Ըստ վերջին տվյալների, ArCa-ի հիմնական բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպես նաև ACBA- Credit Agricole Bank-ը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացած 14 բանկերին է պատկանում համակարգի բաժնետոմսերի 2%-ը: