Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2013 16:36
2013 թվականի սեպտեմբերին դրամային ավանդները Հայաստանում աճել են 21.4%, իսկ արտարժութային ավանդները` 2.7%
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականի սեպտեմբերին ավելացել է 2.3%, հոկտեմբերի 1-ին կազմելով 1,448 տրլն . դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 15%, իսկ տարեսկզբի համեմատ` 8.3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որ Հայաստանի դրամային զանգվածը հոկտեմբերի 1-ին կազմել է 760.2 մլրդ դրամ, սեպտեմբերի աճը` 2%, տարեկան աճը` 10.3%, իսկ առաջին 9 ամիսների աճը կազմել է 3 %:
Աղբյուրի համաձայն, դրամական զանգվածի կառուցվածքում դրամային կանխիկ միջոցների ծավալը հասել է 355.3 մլրդ դրամի (դրամական զանգվածի 24.4 %-ը), այս տարվա հունվար - սեպտեմբերի անկումը կազմել է 7.5%, իսկ տարեկան կտրվածքով մնացել է առանց էական փոփոխությունների:
Դրամային ավանդների բաժինը դրամական ընդհանուր զանգվածում կազմել է 28 % կամ 404,9 մլրդ դրամ: Այս ցուցանիշը սեպտեմբերին աճել է 21.4%, տարեկան աճը` 4.6 %, իսկ առաջին 9 ամիսներին աճել է 14,4%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 48% կամ 697,7 մլրդ դրամ: Այս ցուցանիշը հաշվետու ամսում աճել է 2.7%, տարեկան աճը կազմել է 20.7 %, իսկ հունվար - սեպտեմբերի աճը` 14.7 %:
Զուտ արտաքին ակտիվները սեպտեմբերի վերջին կազմել են 78.4 մլրդ դրամ, հաշվետու ժամանակահատվածում բացասականից անցնելով դրական մակարդակի: Ներքին ակտիվները նվազել են հաշվետու ամսում` 15.3%, հոկտեմբերի 1-ին կազմելով 1,379 տրլն. դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 3%, իսկ 9 ամիսներին` 10%:
Ներքին ակտիվների կառուցվածքում պահանջները կառավարության հանդեպ սեպտեմբերին պահպանվել են մինուսային մակարդակը` - 287.1 մլրդ դրամ, ամսական կտրվածքով խորացնելով մինուսը 27 անգամ, մեկ տարում` 11 անգամ, իսկ հունվար - սեպտեմբերին` 31 անգամ: Տնտեսության բաժինը կազմել է 1,812 տրլն.դրամ, ամսվա աճը` 1.2%, տարվա աճը` 13%, իսկ 9 ամիսների աճը` 7 %: Այս գումարից ոչ ֆինանսական հաստատությունների բաժինը կազմել է 993.3 մլրդ դրամ (աճը սեպտեմբերին` 1.3%, տարեկան աճը` 5 %, իսկ 9 ամսում` 1%), տնային տնտեսությունների բաժինը կազմել է 740.9 մլրդ դրամ (ամսական աճը` 1%, տարեկան կտրվածքով` 21.3 %, առաջին 9 ամիսների աճը` 13.7%), ոչ առեւտրային կազմակերպությունների բաժինը կազմել է 47.7 մլրդ դրամ (աճը սեպտեմբերին` 0.4 %, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, վերջին 9 ամիսներին` 46 %): ԱՄՆ դոլարի հյաշվարկային փոխարժեքը 30.09.13 դրությամբ կազմել է 405,29 դրամ / $: