Շաբաթ, 2 Նոյեմբերի 2013 16:05
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը բորսայում արտարժութային գործարքների ծավալը կրճատվել է 29 տոկոսով
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41.2 մլն ԱՄՆ դոլար: Շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը կրճատվել են 6.3%, իսկ դոլարային վարկերն աճել են 11.6%:
Աղբյուրի համաձայն, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104.40 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 28.7%¤ 404.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 110.40 ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 15.7%¤ 405.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.4 մլն.EUR, 555.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 15.4 մլն.EUR, 559.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 773.3 մլն ռուբլի, 12.57 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 123.7 մլն.ռուբլի, 12.76 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ն իրականացված գործարքների ծավալը կազմել է 2.786 մլն.դոլար, 405.67 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 9.830 մլն.դոլար ¥շաբաթվա անկումը` 29%¤, 405.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է նոյեմբերի 1-ին` 4.7 մլն.դոլար, իսկ հոկտեմբերի 29-ին և 30-ին գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն. դրամ սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկերի վարկերի ծավալում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերի աճը` 11%, տարեկան աճը` մոտ 3 անգամ, իսկ 9 ամսների աճը կազմել է 2 անգամ: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը սեպտեմբերի վերջին կազմել է 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերի աճը` 10%, տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամսների աճը կազմել է 3 անգամ: