Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2013 18:45
Փոխտնօրեն. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը շահույթը 2013 թվականի արդյունքներով կկազմի 4.5-5 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մտադիր է մինչև տարեվերջ շահույթը հասցնել 4.5-5 մլն.դրամի, ապահովելով տարեկան 15% աճ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցը:
Նրա խոսքերով, բանկը մտադիր է շահույթը մեծացնել նոր հաճախորդների ներգրավելով և պրոբլեմային վարկերի վերադարձելիությունը բարձրացնելով: ՙԴրանից բացի, մենք մտադիր ենք ավելացնել բանկի ոչ տոկոսային եկամուտները՚,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը 2013 թվականի հոկտեմբերի 1 - ին, կազմել է 52.9 մլրդ դրամ (1 տեղ), կանոնադրական կապիտալը` 30 մլրդ դրամ (1 տեղ), ընդհանուր պարտավորությունները` 211.1 մլրդ դրամ դրամ (4 տեղ), ակտիվները` 264 մլրդ դրամ (3 տեղ): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները և այլ փոխատվությունների կազմել են 64 %, գտնվելով առաջատարների եռյակում: ՓՄՁ պորտֆելով Բանկը պահպանում է առաջատարի դիրքերը, 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 56.8 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 30%-ը: Բանկի վարկային պորտֆելը հունիսի 30 – ին, ըստ ֆինանսավորվող ոլորտների, հիմնականում կենտրոնացած է` գյուղատնտեսությունում` մոտ 31%, արդյունաբերությունում` 20 %, և առևտրի ոլորտում` ավելի քան 13 %: Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցները հունիսի 30 – ին կազմել են ավելի քան 47 % կամ ավելի քան 99 մլրդ դրամ, և այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը շուկայում: Բանկի զուտ շահույթը 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3.9 մլրդ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը 2013 թվականի հոկտեմբերի 1 - ին, կազմել է 52.9 մլրդ դրամ (1 տեղ), կանոնադրական կապիտալը` 30 մլրդ դրամ (1 տեղ), ընդհանուր պարտավորությունները` 211.1 մլրդ դրամ դրամ (4 տեղ), ակտիվները` 264 մլրդ դրամ (3 տեղ): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները և այլ փոխատվությունների կազմել են 64 %, գտնվելով առաջատարների եռյակում: ՓՄՁ պորտֆելով Բանկը պահպանում է առաջատարի դիրքերը, 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 56.8 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 30%-ը: Բանկի վարկային պորտֆելը հունիսի 30 – ին, ըստ ֆինանսավորվող ոլորտների, հիմնականում կենտրոնացած է` գյուղատնտեսությունում` մոտ 31%, արդյունաբերությունում` 20 %, և առևտրի ոլորտում` ավելի քան 13 %: Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցները հունիսի 30 – ին կազմել են ավելի քան 47 % կամ ավելի քան 99 մլրդ դրամ, և այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը շուկայում: Բանկի զուտ շահույթը 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3.9 մլրդ դրամ:-կ-
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից Բանկի մաժորիտար բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` 15.56%, որին մասնակցության ծավալով հաջորդում են` SJSC "Sacam International"-ը` 12.4%, յուղական փոխօգնության մարզային 10 միություններ, ինչպես նաև բանկի գլխավոր տնօրեն Ստեփան իշյանը: