Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2013 18:46
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մտադիր է մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 180 մլն.դրամի
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մտադիր է մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 180 մլն.դրամի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 160 մլն.դրամը: Մինչև տարեվերջ աճը կապահովվի հիմնականում գյուղատնտեսության վարկավորման, ինչպես նաև միկրո և ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելու հաշվին:
ՙՆերկայումս բանկն իր գործունեությունը կենտրոնացրել է էներգաարդյունավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ, այդ նպատակով էլ վարկային պայմանագիր է ստորագրել ՎԶԵԲ հետ՚,-նշել է Հովհաննիսյանը: Նա նաև հավելել է, որ բանկը դեռ մտադիր չէ համագործակցել միջազգային ֆինանսական մյուս կառույցների հետ:
Բանկիրը նշել է նաև, որ մինչև 2013 թվականի ավարտը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մասնաճյուղերի ցանցը կհամալրվի ևս 6 բաժանմունքով, որոնց հստակ տեղակայումը, սակայն, դեռ ենթակա չէ հրապարակման:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը 2013 թվականի հոկտեմբերի 1 - ին, կազմել է 52.9 մլրդ դրամ (1 տեղ), կանոնադրական կապիտալը` 30 մլրդ դրամ (1 տեղ), ընդհանուր պարտավորությունները` 211.1 մլրդ դրամ դրամ (4 տեղ), ակտիվները` 264 մլրդ դրամ (3 տեղ): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները և այլ փոխատվությունների կազմել են 64 %, գտնվելով առաջատարների եռյակում: ՓՄՁ պորտֆելով Բանկը պահպանում է առաջատարի դիրքերը, 2013 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 56.8 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 30%-ը: Բանկի վարկային պորտֆելը հունիսի 30 – ին, ըստ ֆինանսավորվող ոլորտների, հիմնականում կենտրոնացած է` գյուղատնտեսությունում` մոտ 31%, արդյունաբերությունում` 20 %, և առևտրի ոլորտում` ավելի քան 13 %: Բանկի պարտավորությունների կառուցվածքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցները հունիսի 30 – ին կազմել են ավելի քան 47 % կամ ավելի քան 99 մլրդ դրամ, և այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը շուկայում: Բանկի զուտ շահույթը 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3.9 մլրդ դրամ: