Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2013 13:52
Կենսաթոշակային հիմնադրամի կառավարման լիցենզիա ստանալու նպատակով երկու ընկերութուններ դիմել են Կենտրոնական բանկին
ԱրմԻնֆո. ՙԱՄՈՒՆԴԻ՚ ընկերությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նույն տեսակի հայտարարությամբ Կենտրոնական բանկին է դիմել նաև ՙՑե-Կվադրատ՚ ներդրումային ընկերությունը ¥ՙՏալանքս՚ խմբի անդամ¤` ՙՏալանքս ասեթ մենեջմենթ՚ ընկերության հետ:
Նշենք, որ Հայստանում կենսաթոշակային ¥ներդրումային¤ կամավոր հիմնադրամների կառավարման դեռևս միակ գրանցված կառավարիչն է ՙԿապիտալ Ասսեթ Մենեջմենտ՚ ՓԲԸ-ն: Ընկերությունը պետական գրանցումն անցել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին, որի կանոնադրական կապիտալը կազմում է 210 մլն.դրամ ¥10 հազ.դրամ անվանական արժեքով 21 հազար բաժնետոմս¤:
Հիշեցնենք, որ 2011 թվականից Հայաստանում ներդրվեց կենսաթոշակային կուտակային կամավոր համակարգը, իսկ 2014 թվականից այդ համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցներ կլինեն այն քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի 1-ից հետո ¥40-ից ցածր տարիք ունեցողները¤: Ըստ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրինագծի, նվազագույն բազային կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի այդ ՙմինիմումի՚ 150%-ը: Ամսական պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, բացի այդ, ևս 5% կուտակային հաշվին կփոխանցի նաև պետությունը ¥բայց 25 հազ.դրամից ոչ ավելի¤: