Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2013 12:35
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն բարելավել է ՙՏոնական՚ վարկատեսակի պայմանները
ԱրմԻնֆո: Ի հավելումն ՙՀարսանեկան՚ և ՙՊարզ-Արագ՚ քարտային վարկերի` ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն բարելավել է նաև ՙՏոնական՚ քարտային վարկերի տրամադրման պայմանները և Բանկն այսուհետ ՙՏոնական՚ քարտային վարկեր կտրամադրի առավել գրավիչ պայմաններով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկատեսակը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքներն, այդ թվում նաև` տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով: Ի տարբերություն Բանկի կողմից տրամադրվող ՙՀարսանեկան՚ և ՙՊարզ-Արագ՚ վարկերի` այս վարկատեսակի դեպքում պահանջվում են եկամուտը հավաստող փաստաթղթեր, սակայն դրա փոխարեն իջնում է վարկի տրամադրման տարեկան տոկոսադրույքը 2,5-3%-ով` ՀՀ դրամի և 1,5-2%-ով` ԱՄՆ դոլարի պարագայում: ՀՀ դրամի դեպքում գործում է 18,8%, ԱՄՆ դոլարի դեպքում` 14,8% տարեկան տոկոսադրույքը:
ՙՏոնական՚ քարտային վարկերը տրամադրվելու են մինչև 10 տարի մարման ժամկետով և մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ առավելագույն գումարով` Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից: Ինչպես ՙՀարսանեկան՚ վարկատեսակի վարկառուներին, այնպես էլ ՙՏոնական՚ վարկատեսակի վարկառուներին իրենց ցանկությամբ Բանկի կողմից որպես նվեր կտրամադրվեն նաև միջազգային 2 MasterCard կամ VISA GOLD քարտեր, որոնցով գնումներ կատարելիս հաճախորդները զեղչեր կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաև` արտերկրում՚, - նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի ծավալով 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՙԱնելիք Բանկն՚ առաջատար հնգյակում է` ապահովելով 13% տարեկան աճ` մինչև 3.5 մլրդ դրամ: Բանկի վարկային քարտերում միջռոցների ծավալը նշված ժամանակահատվածում ավելացել է գրեթե 44%-ով: Ընդհանուր առմամբ, բանկի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը հասնում է 11.7 մլրդ դրամի (12% տարեկան աճով) կամ բանկի վարկային պորտֆելի 32%-ից ավելի:
Ավելացնենք, որ որպես ՙԱնելիք Բանկի՚ միանձնյա բաժնետեր հանդես է գալիս լիբանանյան CreditBank-ը որը 2013 թվականի սեպտեմբերին կապիտալում իր բաժինն ավելացրել է 89,95%-ից մինև 100%. 30 տարուց ավելի Մերձավոր արևելքի ֆինանսական շուկայում աշխատող Credit Bank-ը, որը տնօրինում է գրեթե 2.5 մլրդ դոլարի ակտիվներ, 20 մասնաճյուղ ունի Լիբանանում, ինչպես նաև` Մոսկվայում: