Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2013 12:53
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը 2014 թվականի հունվարին իր հաղթող քարտապաններին կնիվիրի Nissan Micra ավտոմեքենա և 100 հատ 100 հազ.դրամ արժողությամբ նվեր-քարտեր
Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իր բոլոր Քարտապաններին ներկայացնում է հերթական աննախադեպ խաղարկությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս անգամ Բանկը խաղարկում է Nissan Micra մակնիշի ավտոմեքենա և 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտեր Երևան քաղաքի սիրված խանութներում գնումներ կատարելու համար:
Աղբյուրի համաձայն, բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Բանկի American Express, Visa, MasterCard կամ ArCa քարտերի Քարտապաններ և ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նշված վճարային համակարգերի քարտերից որևէ մեկով կկատարեն նվազագույնը 100 000 ՀՀ դրամի վճարային գործարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կմասնակցեն Nissan Micra մակնիշի ավտոմեքենայի և 100 հատ 100 000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերի խաղարկությանը, որը կկայանա 2014թ. հունվարին:
Խաղարկությունն անցկացվելու է պատահականության սկզբունքով և հաղթողներին ընտրելու են հենց Բանկի հաճախորդները: Վճարային գործարքների շեմը հաղթահարած Քարտապանների անունները պարունակող թերթիկները լցվելու են Բանկի նորաբաց «Մասիվե մասնաճյուղում տեղադրված հատուկ արկղի մեջ: Մի քանի օրերի ընթացքում Բանկի այցելուների կողմից արկղից դուրս են բերվելու 101 Քարտապանների անուններ, որոնց միջև էլ անցկացվելու է մրցանակների խաղարկությունը: Ընդ որում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցում:
Այսպիսով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իր Քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն նոր տարին սկսել յուրօրինակ անակնկալներով:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում մի շարք ֆինանսական ցուցնիշներով, հանդիսանում է Հայաստանի 1-ին խոշորագույն Բանկը` կապիտալի մեծությամբ և 2-րդ խոշորագույնը` ընդհանուր ակտիվների մեծությամբ, 30.06.13թ-ի դրությամբ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանավոր դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա:
Բանկը ստեղծվել է 1995 թվականին, Եվրամիության« TACISե ծրագրի շրջանակներում: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` 15.56%, իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկի մյուս բաժնետերերն են SJSC ՙSacam International՚ (Credit Agricole S.A. խմբի անդամ)`12,44%, ինչպես նաև 10 տեղական գյուղացիական փոխօգնության Միություններ և Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: