Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2013 16:03
Անելիք ե դրամական փոխանցումների համակարգով այսուհետ հնարավոր է փոխանցումներ իրականացնել 0% միջնորդավճարով
ԱրմԻնֆո. ՙԱնելիք՚ դրամական փոխանցումների համակարգով այսուհետ հնարավոր է փոխանցումներ իրականացնել 0% միջնորդավճարով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՙԱնելիք Ռու՚ բանկի VISA Classic ԱՆԵԼԻՔ պլաստիկ քարտի քարտապանները կարող են արտարժույթով փոխանցել իրենց դրամական միջոցներն ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի իրենց բարեկամներին առանց միջնորդավճարի:
ՙՎստահ եմ , որ այս գործիքից ակտիվորեն կօգտվեն մեր հայրենակիցներն, ովքեր իրենց փոխանցումները կարող են կատարել նաեւ համացանցի միջոցով աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի, առանց բանկ հաճախելու եւ ամենակարեւորը բացարձակ անվճար: Նման բացառիկ առաջարկը հնարավոր եղավ իրականացնել մեր գործընկեր« Անելիք Ռու բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ՚, - ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Նշենք, որ 2013 թ - ին Անելիք համակարգը երկու անգամ իջեցրեց փոխանցումների սակագները: Մասնավորապես, հուլիսի 1-ից փոխանցումների սակագների միջնորդավճարների գծով Anelik Super սակագնայն սանդղակը (ակնթարթային փոխանցումներ ՀՀ տարածքում 5-15 րոպեում), իջեցվեց 0.7-0.9 %: Դրանից հետո, նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 1-ը, հատուկ ակցիայի շրջանակներում, դոլարով, ռուբլիով և եվրոյով փոխանցումների սակագները նվազեցին 2-3 անգամ: Այնպես, դոլարային կա եվրոյով միջոցներ փոխանցել ցանկացողները կարող են այս տարվա նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը կարող են այն կատարել 0.5-0.9 % սակագնով, նախկին 3 %-ի փոխարեն: Իսկ ռուբլիով փոխանցումներ դեպքում ցածր սակագների ակցիան գործում է նոյեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 1-ը, կազմելով 0.5-0.9 %, նախկին 2%-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ այս Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերից, որը 1997 թվականին ստեղծեց միջազգային փոխանցումների Anelik համակարգը: Ներկայումս համակարգը գործում է 63 հազ.կետում և շուրջ 100 երկրներում` 500 բանկերի միջոցով: Ներկայումս համակարգն արագ քայլերով զարգանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Բանկի միակ բաժնետերն է Լիբանանի CreditBank-ը, սեպտեմբերի 13-ից իր բաժնմասը կապիտալում 89,95 %-ից հասցնելով 100%-ի: