Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2013 15:22
Հայաստանի բանկերում դրամային և արտարժութային ավանդների տարեկան աճի տեմպերը գրեթե հավասարվել են
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1 – ին կազմել է 1.447 տրլն.դրամ, սեպտեմբերի աճը` 3,2%, տարեկան կտրվածքով աճը` 24 %, իսկ միայն հունվար - սեպտեմբերին` 19,4 %
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների մասնաբաժինը 419 մլրդ դրամ կամ 29%, ամսական աճը` 3 %, տարեկան կտրվածքով` 22.5 %, իսկ միայն 9 ամիսներին` 14.3 %: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների մասնաբաժինը կազմել է 71% կամ 1,028 տրլն.դրամ, ամսական աճը կազմել է 3.2 %, տարեկան կտրվածքով` 25%, իսկ տարվա առաջին 9 ամիսների աճը` 22%:
Ըստ աղբյուրի, ավանդների ընդհանուր կառուցվածքում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների մասնաբաժինը կազմել է 25 % կամ 359 մլրդ դրամ: Այս ցուցանիշը ամսվա կտրվածքով աճել է 3%, տարեկան աճը` 33%, իսկ տարվա հունվար - սեպտեմբերի աճը կազմել է 37%:
Ըչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալն ավանդների ընթդհանուր ծավալներում կազմել է 75% կամ 1.088 տրլն.դրամ, աճը սեպտեմբերին` 3,2%, տարեկան կտրվածքով` 22%, իսկ առաջին 9 ամիսներին` 14,5%:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 31% կամ 336,1 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները կազմել են 69 % կամ 751,8 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մեկ ամսում աճել են 6 %, տարեկան աճը` 15%, իսկ միայն 9 ամիսների աճը` 9%: Ժամկետային ավանդների աճի դինամիկան մե ամսում կազմել է 2 %, տարվա աճը` 25%, իսկ առաջին 9 ամիսների աճը` 17 %:
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 734.4 մլրդ դրամ, սեպտեմբերի աճը` 1%, տարեկան աճը` 25%, իսկ տարեսկզբի համեմատ` 15%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, տոկոսադրույքները դրամային ավանդների գծով սեպտեմբերին նվազել են 0,3 կետով, տարեկան աճը կազմել է 0.23 կետ, իսկ 9 ամիսներին նվազել է գրեթե աննշան կերպով, հոկտեմբերի 1-ին կազմելով 10.01%: ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 30.09.13 դրությամբ կազմել է 405,29 դրամ / $: