Երեքշաբթի, 5 Նոյեմբերի 2013 19:02
Ամերիաբանկը և Ucom ընկերությունը գործարկել են քարտային կո-բրենդինգային քարտային նախագիծ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը և Ucom ընկերությունը գործարկել են քարտային կո-բրենդինգային քարտային նախագիծ, որի շրջանակներում Ucom-ի բաժնետերերին էլեկտրո- և կենցաղային տեխնիկա գնելու նպատակով կտրամադրվի վարկային գծով քարտեր: Նախագծի շնորհանդեսի շրջանակներում այսօր Երևանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:
Վարկային քարտը փոխառուներին թույլ կտա ստանալ մինչև 400 հազ,դրամի վարկ, 1 տարի մարման ժամկետով: Տեխնիկան առայժմ կարելի է ձեռք բերել Zigzag, Aray, Technolife, Fine, Vega խանութներում: Հետագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել խանութների շարքը, ինչպես նաև վարկային ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունները:
Ինչպես տարեկան տոկոսադրույքի գծով պարզաբանել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը, միաժամանակ չհրապարակելով տոկոսադրույքի ամբողջական չափը, փոխառուն կմարի ընդամենը 6%-ը, իսկ մնացած մասը կմարի ընկերությունը` սեփական միջոցների հաշվին: ՙՎարկային գծից կարող են օգտվել ՙԵրեքը մեկում՚ ծառայության բոլոր բաժանորդները, ընդ որում, եթե նրանք ավելի քան 6 ամիս օգտվում են Triple Play Classic, Triple Play Rock կամ Triple Play Jazz փաթեթներից: Այդ դեպքում վարկը ձևակերպվում է առանց սպասարկման կոմիսիոն վճարների, ինչպես նաև եկամուտների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթերի՚,-ասել է Ա.Բարսեղյանը: Նա նշել է նաև, որ վերը նշված փաթեթներից 6 ամսից քիչ ժամկետով օգտված բաժանորդներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղեր:
Իր հերթին, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հավելել է, որ կո-բրենդինգային նախագծի սկզբնական փուլում նախատեսվում է թողարկել 2 հազար տեղական ArCa քարտ: Հետագայում քարտերի թիվը կավելանա, այդ թվում նաև միջազգային քարտերի թողարկման հաշվին:
Իր հերթին, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ ընկերությունը նախկինում էլ է գործարկել ակցիաներ, որոնց շրջանակներում հաճախորդներին տրամադրվել է մատչելի գներով էլեկտրչատեխնիկա գնելու հնարավորություն, սակայն, կո-բրենդինգային քարտերի թողարկումը թելադրված էր շուկայի աճով: ՙՍրանով մեր բաժանորդներին մենք տալիս ենք իրենց անհրաժեշտ տեխնիկան ընտրելու հնարավորություն՚,-նշել է Հ.Եսայանը: Նա նշել է, որ ընկերության բաժանորդների 60 հազարանոց բազայից նշված ծառայությունից կարող է օգտվել առնվազն 12-15 հազարը:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ հանդիսանում է ունիվերսալ բանկ, տրամադրելով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համապարփակ փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա խումբը` 99.9%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, վարկային քարտերի վրա եղած միջոցների ծավալով Ամերիաբանկը 2013 թվականի առաջին 9 ամիսների արդյունքում զբաղեցնում է 3-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, գրանցելով 9.2 մլրդ դրամ ցուցանիշ կամ ընդհանուր վարկային պորտֆելի 5,8 % - ը, հունվար - սեպտեմբերին աճելով 28.5 %:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցության ծառայությունների մատուցմամբ: Ericsson ընկերության աջակցությամբ ընկերությունն ստեղծել է լայնաշերտ ինտերնետ-ցանց, մատուցելով ինտերնետային, IP- հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ընկերության վերջնական շահառուն է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ ագիկ Խաչատրյանը: 2013 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ucom-ին տրամադրեց շարժական ինտերնետ-կապի ծառայությունների լիցենզիա, ինչի շնորհիվ Ucom-ը կտրամադրի 4G 801-811 ՄՀց և 842 - 852 ՄՀց հաճախականությամբ շարժական ինտերնետ-կապի ծառայություններ: Ընկերության սեփական կապիտալը 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է մոտ $ 9.8 մլրդ, ակտիվները` $ 37.6 մլն, պարտավորությունները` $ 27.7 մլն, որից $ 4.8 մլն-ը կազմել են կարճաժամկետ բանկային վարկերը և փոխառությունները: