Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2013 18:12
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկերի շրջանում վարկային պորտֆելի ծավալով
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ առաջին տեղում է ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի ընդհանուր վարկային պորտֆելը 30.09.2013թ. դրությամբ կազմել է 215,876 մլն ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի հետ համեմատած ավելացել է 25.5%-ով կամ 16,605 մլն ՀՀ դրամով` կազմելով 81,809 մլն դրամ : Իրավաբանական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ աճել է 30.1% -ով և կազմել 134,067 մլն ՀՀ դրամ:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտները: Միայն նշված ճյուղերի մասով վարկավորման գումարը կազմել է 88 889 մլն ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր առաջատար դիրքը երկրի կորպորատիվ ու մանրածախ ծառայությունների շուկայում և շարունակում է սպառողական վարկավորման ֆինանսավորումը, որի պորտֆելը 30.09.2013թ. դրությամբ կազմել է 62 977 մլն ՀՀ դրամ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Բանկն ավելացրել է ավտովարկավորման ու վարկային քարտերի (ներառած օվերդրաֆտը) պորտֆելների ծավալը:
Բանկն ակտիվորեն աշխատում է մի շարք վարկային պրոդուկտների պայմանների ու սակագների կատարելագործման ուղղությամբ, անց է կացնում մի շարք ակցիաներ ավանդային ու քարտային պրոդուկտների վերաբերյալ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը հայաստանյան շուկայում: Բանկի ակտիվ դիրքը վարկավորման շուկայում, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը թույլ են տալիս ավելացնել շահույթը: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, բարձր որակավորում ունեցող անձնակազմը և ամեն հաճախորդի բիզնեսին անհատական մոտեցումը՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: