Երեթշաբթի, 12 Նոյեմբերի 2013 15:17
Հայաստանի ապահովագրական շուկայի ապահովագրական հատուցումների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է գրեթե նույնը, որքան որ հավաքվել է
ԱրմԻնֆո. 2013 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական շուկայի հավաքագրած ապահովագրական պրեմիաները կազմել են 5.5 մլրդ դրամ, իսկ իրականացված ապահովագրական հատուցումները` 5 մլրդ դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հայկական 7 ապահովագրողների ապահովագրավճարները տարեկան կտրվածքով կրճատվել են 2 անգամ, իսկ ապահովագրական հատուցումները ընդհանուր գումարը եռամսյակի կտրվածքով չի փոփոխվել` ընթացիկ տարվա 2 եռամսյակում ապահովագրական հատուցումները կազմել են մոտ 5 մլրդ դրամ:
Ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալով ավանդաբար առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան` 1,9 մլրդ դրամ (եռամսյակի անկումը` 22.7 %): Երկրորդ տեղում է ԻՆՈ Արմենիան` 1,1 մլրդ դրամ (եռամսյակի անկումը` 39 %): Երրորդն է Նաիրի Ինշուրանսը` 816,2 մլն դրամ (եռամսյակի անկումը` 66.4%): Վերջին տեղում է արանտ Ինշուրանսը` 196 մլն դրամ (եռամսյակի անկումը` 49%):
Ըստ Ռենկինգի, 2013 թվականի հունվար-սեպտեմբերին ապահովագրական պրեմիաները կազմել են 27.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 3.7%: Ապահովագրական հատուցումները, մինչդեռ, ավելացել են ավելի քան կեսով, մինչև 14.7 մլրդ դրամ: Ապահովագրական պրեմիաների աճողական հերթականությամբ (9 ամիսներին) ապահովագրական ընկերությունները դասավորվել են հետևյալ հերթականությամբ` Ռոսգոսստրախ Արմենիա (7,7 մլրդ.դրամ, տարեկան անկումը` 1.1%), ԻՆՈ Արմենիա (5.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 23%), ՌԵՍՈ (5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 14,5 %), Նաիրի Ինշուրանս (4.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 40.6 %), Սիլ Ինշուրանս (1.9 մլրդ դրամ, տարեկան աճը` 73%), Արմենիա Ինշուրանս (1.3 մլրդ դրամ, տարեկան անկումը` 18%), արանտ Ինշուրանս (1.2 մլրդ դրամէ, տարեկան անկումը` 60%):