Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013 14:49
Տ.Ջրբաշյանը վերաֆինանսավորման նվազեցումը համարում է անհրաժեշտ, սակայն փոքր-ինչ ուշացած միջոց
ԱրմԻնֆո: Բանկային փորձագետները նախօրեին Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 8,5 տոկոսից մինչև 8 տոկոս նվազեցումը համարում են փոքր-ինչ ուշացած: Մասնավորապես, ինչպես այսօր Ամերիաբանկում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին, Հայաստնը շարունակում է գտվել տևական հետաճման վիճակում. ՙնման պայմաններում տոկոսադրույքը բարձրացնելը (օգոստոսին) նշանակում էր արգելակել տնտեսության ֆինանսավորումը՚:
Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության արդյունքում Հայաստանը, փորձագետի ասելով, բաց է թողել տնտեսական աճի հնարավորությունը. ՙ7,2 տոկոս ցուցանիշից մենք իջել ենք մինչև 2,5 տոկոս՚:
Արդարացնելով մեգակարգավորողի քաղաքականությունը` փորձագետը նշել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով մինչև 8,5 տոկոս, ՀՀ կենտրոնական բանկը որոշ զգուշավորություն է դրսևորել` օգոստոսին լուծելով ինֆլյացիոն ռիսկերի և արտաքին իմպուլսների զսպման խնդիրը. ՙհամենայն դեպս, մենք քառարշավող ինֆլյացիա չունեինք՚: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է փորձագետը, չորս ամիս առաջ երկրում ստեղծվել էին ավելի բարենպաստ պայմաններ հիմնական տոկոսադրույքի իջեցման համար: Տ.Ջրբաշյանի գնահատմաբ, ԿԲ զգուշավորությունը հանգեցրել է հակազդական միջոցների` այսօր: Փորձագետն այդպես է բնորոշել մեգակարգավորողի երեկվա քայլը:
Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ ընթացիկ տարվա օգոստոսին ոչ կառավարության, ոչ տնտեսական իշխանությունների կողմից տնտեսական աճը խթանելու անհրաժեշտության մասին ուղերձ չէր ստացվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ 2011 թվականի ապրիլի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8,5 տոկոսից իջեցրել էր մինչև 8 տոկոս, այն պահպանելով այդ մակարդակում մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ վերաֆինանսավորման տոոկոսադրույքը դարձյալ բարձրացվեց մինչև 8,5 տոկոս: Մեգակարգավորողի այդ որոշումը թելադրված էր ինֆլյացիոն ռիսկերը զսպելու, ինչպես նաև թանկացած էներգառեսուրսների ներգործությունը մեղմելու անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս քննադատության էր ենթարկել ԿԲ կոշտ մոնետար քաղաքկաանությունը, նշելով, որ օգոստոսին տոկոսադրույքի բարձրացումը բացասաբար է անդրադարձել տնտեսական աճի տեմպերի վրա: