Շաբաթ, 16 Նոյեմբերի 2013 14:45
Միջբանկային շուկայում նոյեմբերի 11-15-ն արտարժութային գործառնությունների ծավալն ավելացել է 53,3 տոկոսով
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալըª 44.7 մլն ԱՄՆ դոլար:  Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մեկ շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը կրճատվել են 24,4%-ով, իսկ դոլարային վարկերը` 30,3%-ով:
Աղբյուրի համաձայն, 2013թ-ի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,353,930 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 17% աճ) 404.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 99,147,129 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 11,2% աճ)  405.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,885,188 EUR (մեկ շաբաթում 47,3% անկում) 541.49 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,703,236 EUR (մեկ շաբաթում 26,2% անկում) 545.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 759,547,025 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 6,2% անկում) 12.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 143,255,606 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 31,3% աճ) 12.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
 
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,342,304 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 53,3% աճ) 405.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,430,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 4,3% աճ) 404.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքներիօ առավել ծաավալը բաժին է ընկել նոյեմբերի 11-ին` 9 մլն դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն. դրամ սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկերի վարկերի ծավալում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերի աճը` 11%, տարեկան աճը` մոտ 3 անգամ, իսկ 9 ամսների աճը կազմել է 2 անգամ: Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը սեպտեմբերի վերջին կազմել է 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերի աճը` 10%, տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամսների աճը կազմել է 3 անգամ: