Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2013 16:02
ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է Komatsu ընկերության հետ ֆինանսական լիզինգի մասով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Komatsu տարբերանշանի պաշտոնական ներկայացուցիչ «ԻԿՕ Մաշիներիե ՍՊԸ հետ ֆինանսական լիզինգի մասով: Komatsu ընկերությունը ամբողջ աշխարհի մասնագետների կողմից ընդունված հատուկ տեխնիկայի առաջատար արտադրող է: Ճապոնական արտադրության էքսկավատորները, ինքնաթափերն ու ամբարձիչները վստահելի ու պարզ սարքավորումների համբավ ունեն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
այսօրվա դրությամբ Komatsu Group-ը ներառում է 188 ընկերություն, որոնք մասնագիտացված են հանքաարդյունաբերական ոլորտի, շինարարական ընկերությունների ու լոգիստիկ կենտրոնների համար նախատեսված որակյալ պահեստամասերի և տեխնիկայի արտադրման ուղղությամբ:
Աղբյուրի համաձայն, բացի Komatsu ընկերությունից Բանկը համագործակցում է նաև խոշոր ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի` ծանր բեռնատար մեքենաների արտադրող ԿամԱԶ ընկերության, համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներ ՙToyota Yerevan՚ LLC (Toyota), ՙEurowagen՚ LLC (Volkswagen), ՙKIA Motors Armenia՚ CJSC (KIA), ՙHANA Service՚ LLC (official representative SCANIA) ընկերությունների հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի տարածքում գործող սակավաթիվ բանկերից է, որն առաջարկում է ֆինանսական լիզինգի ծառայություն: Լիզինգի միջոցով Բանկն առաջարկում է ձեռք բերել ավտոտրանսպորտ, շինարարական տեխնիկա, հանքերում, ճանապարհաշինարարական, արդյունաբերական, բժշկական և այլ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ:
Հաշվի առնելով կորպորատիվ հաճախորդների` արտերկրից հիմնական միջոցների ձեռքբերման պահանջները` ՎՏԲ-Հայաստան բանկը պատրաստ է համագործակցել բոլոր վաճառողների հետ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում: Բանկի արհեստավարժությունը, աշխատանքային փորձն ու գործընկերային հարաբերությունները նվազագույնի են հասցնում լիզինգի միջոցով արտերկրի վաճառողներից ապրանքի ձեռքբերման ռիսկը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի հնարավորություն լիզինգային գործունեություն ծավալել ռուսաստանյան ՎՏԲ Լիզինգ ընկերության միջոցով, որը ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր կազմակերպությունն է: Դա թույլ է տալիս ավելացնել աշխատանքի օպերատիվությունը, ակտիվորեն զարգացնել պրոդուկտային շարքը, մատակարարների հետ համագործակցության ծրագրերը, ապահովել լիզինգային գործունեության որակյալ ուղեկցումը և համագործակցել միջազգային մատակարարների ու վաճառողների հետ:
ՙՖինանսական լիզինգի պահանջարկը Հայաստանում կապված է պոտենցիալ հաճախորդների` լիզինգային ֆինանսավորման հնարավորությունների գիտակցման մակարդակի բարձրացման հետ: ՎՏԲ-Հայաստան Բանկում ֆինանսական լիզինգ ստանալը նշանակում է ձեռք բերել բոլոր առավելությունները, որոնցից օգտվում են ՎՏԲ Լիզինգ ընկերության հաճախորդները` աշխատակազմի աշխատանքի բարձր չափանիշների երաշխիք, բիզնեսի և մասնավոր հաճախորդների համալիր սպասարկման հնարավորություն, կայունություն ու արհեստավարժություն՚,-նշել է ՙՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: