Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2013 14:50
ֆինանսական շտապ օգնություն է բժիշկներին Ամերիաբանկից
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հանդես է եկել միայն բժիշկների համար մշակված հատուկ քարտային արշավով, որը յուրօրինակ ֆինանսական շտապ օգնություն է բժիշկներին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հանրության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի ներկայացուցիչներին` Ամերիաբանկն արշավի շրջանակներում առաջարկում է քարտով վարկային գիծ` սահմանելով յուրահատուկ արտոնյալ պայմաններ: Մասնավորապես`վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվում, և մինչև տարեվերջ քարտի սպասարկումն անվճար է:
Աղբյուրի համաձայն, փաթեթից կարող են օգտվել ՙՆաիրի՚, ՙՇենգավիթ՚, ՙԷրեբունի՚, ՙՆորք-Մարաշ՚, ՙՄալաթիա՚, ՙՍուրբ իգոր Լուսավորիչ՚, ՙՌաֆայել՚ բժշկական կենտրոնների, ՙՄարգարյան՚ հիվանդանոցի, ՙԱրմենիա՚ հանրապետական բժշկական կենտրոնի, ՙԱրաբկիր՚ բժշկական համալիրի, ՙՍուրբ Մարիամ՚ ընտանիքի առողջության կենտրոնի, ՙԻզմիրլյան՚ գիտա-բժշկական կենտրոնի, ՙՄեդեսի՚, ՙՄատիկյան՚ ստոմատոլոգիական կլինիկաների և այլ առաջնակարգ առողջապահական հաստատությունների բժիշկները:
Արշավի շրջանակներում ներկայացված բժշկական հիմնարկությունների գլխավոր բժիշկներին, բաժանմունքների ղեկավարներին տրամադրվում է Visa/Master Platinum քարտ, որի վարկային գծի սահմանաչափը կազմում է մինչև 3,0 մլն ՀՀ դրամ, ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող, բայց գիտական կոչում ունեցող բժիշկներին տրամադրվում է Visa/Master Gold քարտ` մինչև 1,0 մլն ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով, իսկ մյուս բժիշկներին տրամադրվում է Visa/Master Standard քարտ` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով:
Վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով, ընդ որում, չի պահանջվում լրացուցիչ հաստատում և այն ստացող անձի եկամտի վերաբերյալ փաստաթուղթ: Նշվում է, որ Ամերիաբանկի այս նոր նախաձեռնությունը կնպաստի բժիշկների ֆինանսական ընթացիկ խնդիրների լուծմանը, նոր գործընկերական հարաբերությունների ձևավորմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայասատանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, վարկային քարտերի վրա ունեցած միջոցներով Ամերիաբանկը 2013 թվականի 9 ամիսների արդյունքով գտնվում է 3 տեղում, գրանցելոց 9.2 մլրդ.դրամի ցուցանիշը կամ վարկային ընդհանուր պորտֆելի 5.8%-ը, հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրելով 28.5% աճ:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից բանկի հիմնական բաժնետերն է Ամերիա րուպ CY Ltd-ն, 99.99% բաժնեմասով: