Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2013 18:44
ՎՏԲ-Հայաստան Բանկը չի խախտել “Միկա Ցեմենտ” գործարանի աշխատակիցների առջև ստանձնած աշխատավարձային պարտավորությունները
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս հայտարարությամբ` “Ժողովուրդ” օրաթերթում 13.11.13թ. հրապարակված ոչ ստույգ տեղեկատվության առնչությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
թերթում տպագրվել էր նյութ ՎՏԲ-Հայաստան Բանկին պատկանող “Միկա Ցեմենտ” գործարանի աշխատակցի մահվան վերաբերյալ նրան 5 ամսվա աշխատավարձ չվճարելու պատճառով: Այս կապակցությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը “Միկա Ցեմենտ” ՓԲԸ 100% սեփականատեր է դարձել 2013թ. հուլիսից: Հուլիսից էլ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է ձեռնարկությանը ֆինանսավորում ստորագրած համաձայնագրի շրջանակներում:
Ֆինանսավորումը կատարվել է “Միկա Ցեմենտ” գործարանի պարտքերի մարման պարտավորությունների կատարման, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման նպատակով: Շնորհիվ ստացված միջոցների` “Միկա Ցեմենտ” ցեմենտի գործարանը վերականգնել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր ընկերության կողմից պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով:
Այսպիսով, 5 ամսվա աշխատանքային պարտք աշխատակիցների հանդեպ ձեռնարկությունը չուներ: Բանկի կողմից ֆինանսավորման մասին տեղեկությունը Բանկը հրապարակել է 18.07.2013 (http://ru.vtb.am/about/news/280989/).
Հրապարակված նյութի ոչ հավաստի բնույթի հետ կապված Բանկը կայացրել է որոշում հայց ներկայացնել ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի՝ Բանկի գործարար համբավն արատավորող տեղեկություն տարածելու համար:
Այժմ “Միկա Ցեմենտ” ընկերությունն աշխատում է սովորական ռեժիմով: Արտադրանքի մատակարարումն իրականացվում է ժամանակացույցին համապատասխան, ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ»ե ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: