Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2013 18:16
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում ընթանում է «Yerevan Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Ամերիաբանկ» ՓԲԸ հետ համատեղ ֆինանսավորում է Երևանում տեղակայված «Yerevan Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրի համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 66 հազ. 939 ք/մ, տեղակայված է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում: Այն բաղկացած է լինելու երկու վերգետնյա և երկու ստորգետնյա (ավտոկայանատեղի) հարկերից, որտեղ տեղակայված են լինելու տեխնիկայի և էլեկտրոնիկայի, բրենդային հագուստի խանութներ, զվարճանքի կենտրոններ (խաղահրապարակներ, ատրակցիոններ), ռեստորաններ, սրճարաններ, ոսկյա իրերի խանութներ, ինչպես նաև խոշոր մթերային սուպերմարկետ:
Կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվքկքնին: Այս պահին ավարտվել է երկաթբետոնե կոնստրուկցիաների շինարարությունը, կատարվում են ինժեներական, մոնտաժային և հարդարման աշխատանքներ:
«Ձեռնարկատերերին ուղված ֆինանսական օգնությունը մեր ռազմավարական խնդիրներից մեկն է: ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել բիզնեսի զարգացմանը` տրամադրելով որակյալ բանկային ծառայություններ և սպասարկման ձեռնտու պայմաններ: «Yerevan Mall» առևտրի կենտրոնի շինարարության վարկավորումը թույլ է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ Երևանի առևտրատնտեսական զարգացման գործում և գործընկերների հետ համագործակցությունը դուրս բերել նոր մակարդակ»,-նմշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Yerevan Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունն իրականացնում է «Շին Տավր» ՓԲԸ, որը հիմնվել է 2007 թվականին:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: Թողարկված միջազգային քարտերի քանակով բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը: Բանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որն ապահովում է նրա մրցակցային առավելությունը Հայստանի քարտային շուկայում: