Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2013 15:02
Կենտրոնական բանկը լիցենզիա է տրամադրել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությանը
ԱրմԻնֆո. 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: