Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2013 18:19
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի 2013 թ. իննը ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաև բանկի բյուջեին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ: Նշենք, որ Միջպետբանկը հանդիսանում է միջազգային բանկային հաշվարկային և վարկային ինստիտուտ, ԱՊհ անդամ-երկրների պետական կապիտալների մասնակցությամբ: Միջպետբանկը հիմնվել է 1993 թվականին, ԱՊՀ 10 պետական բանկերի կողմից: Միջպետբանկն իր ներկայացուցչություններն ունի Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում: Միջպետբանկի կողմից համաձայնագրեր են ստորագրվել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ` բանկային գործառնությունների իրականացման կարգի և կանոնների, ինչպես նաև պայմանների մասին: Բարձրագույն մարմինն է հանդիսանում Բանկի Խորհուրդը, որը կազմված հիմնադիր երկրների Կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարներից, ֆինանսների և այլ կառավարական մարմինների ներկայացուցիչներից: 2013 թվականի ապրիլից Միջպետբանկի Խորհրդի նախագահն է Ղազախստանի Ազգային բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն: Միջպետբանկի գործունեության նպատակն է` օժանդակել ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրմանը և ազգային տնտեսությունների զարգացմանը, ազգային արժույթներով տրանս-սահմանային վճարների իրականացման համար հաշվարկների մեխանիզմների ստեղծման միջոցով, ԱՊՀ երկրների միջև արտաքին առևտրի գործառնությունների վարկավորումն ազգային արժույթներով, մասնակցությունը նախագծերի իրականացմանը, որոնք ունեն միջպետական նշանակություն: Միջպետբանկն ուղղակի մուտք ունի դեպի վեց երկրների, այդ թվում` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի վճարային համակարգերը:
Միջպետբանկն իրականացնում է բոլոր միջոցառումները` հանցագործ ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) հակազդելու ուղղությամբ: