Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2013 17:59
Անելիք Բանկը դեկտեմբերի 2-ից հաճախորդներին կառաջարկի նոր գյուղատնտեսական վարկատեսակներ
ԱրմԻնֆո. Անելիք Բանկը դեկտեմբերի 2-ից հաճախորդներին կառաջարկի նոր գյուղատնտեսական վարկատեսակներª նախատեսված ինչպես խոշոր, անպես էլ միջին ու մանր տնտեսվարողների համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, վարկերը հաճախորդներին առավել հասանելի դարձնելու նպատակով բանկն առաջարկում է տրամադրման 3 տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ եւ ոսկու գրավով ապահովվածությամբ:
Ինչպես հայտնել են բանկում, վարկատեսակների առավելագույն գումարը դրամով տրամադրման դեպքում կազմում է 20 մլն, իսկ ԱՄՆ դոլարով` 100 հազար: Վարկի առավելագույն ժամկետը 7 տարի է:
ՙաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարեւոր ճյուղերից է գյուղատնտեսությունը, եւ Անելիք Բանկն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը: Վստահ եմ, որ բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները, եւ մեր առաջարկած վարկատեսակները կօգնեն նրանց իրենց տնտեսության զարգացման գործում՚,- նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը: