Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2013 16:56
ՀՀ ԿԲ գրանցել է Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների երկրորդ կառավարչին
ԱրմԻնֆո. 2013 թ. նոյեմբերի 29-ի թիվ 271 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Ինչպես  ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: 
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին, որպես համատեղ ձեռնարկություն, գերմանական «Talanx Asset Management» և ավստրիական «C- QUADRAT Investment» ընկերությունների մասնակցությամբ: Բաժնետոմսերի 74.9 %-ը պատկանում է «C- QUADRAT Investment» ընկերությանը, որը հիմնադրվել է 1991 թվականին, իսկ 2006 թվականին անցել լիստինգը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում, իսկ 2008 թվականին` Վիեննայի ֆոնդային բորսայում: Ընկերությունն իր գրասենակներն ունի Վիեննայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Ժնևում, ապայհովելով իր ներկայությունը եվրոպական 17 երկրներում:
Նշենք, որ շուկայի այս հատվածի մյուս մասնակիցն է «Amundi-ACBA-Asset-Management» ՓԲԸ-ն, որը լիցենզիա է ստացել այս տարվա նոյեմբերի 19-ին: