Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2013 18:23
Հայաստանի բանկային հատվածի վարկային պորտֆելում արտարժութային վարկավորման աճը դանդաղել է դրամային վարկավորման տեմպերի արագացման պայմաններում
ԱրմԻնֆո. 2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերի վարկային ներդրումները կազմել են  1.7 տրլն դրամ, հոկտեմբերի էապես չեն փոխվել`  մեկ տարվա վաղեմության ցուցանիշի համեմատ աճելով 13%-ով: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին վարկային  ներդրումներն ավելացել են 6,2%-ով: Չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը`  բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.6 տրլն դրամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, (չհաշված երկարաձգված և ժամկետանց վարկերը) դրամային վարկերին բաժին է ընկել 37,5% կամ 593.3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերին` 62,5% կամ 990.5 մլրդ դրամ: Դրամային վարկավորումը հոկտեմբերին  ավելացել է 1,7%-ով, տարեկան կտրվածքով 11,7%-ով, իսկ ընթացիկ տարվա 10 ամսում 9,3% աճի պայմաններում: Արտարժութային վարկավորումը  մեկ ամսում կրճատվել է 0,5%-ով, մեկ տարում 3,5%, իսկ միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին 0,6% աճի պայմաններում:
Բանկային վարկերի կառուցվածքում ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել  5% կամ 86.3 մլրդ դրամ: Հոկտեմբերին երկարաձգված վարկերը կրճատվել են  4%-ով, տարեկան կտրվածքով` ավելի քան 3 անգամ, իսկ միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին` 59%-ով: Բանկային վարկերի ընդհանուր պորտֆելում երկարաձգված վարկերի բաժինը մեկ ամսում կրճատվել է 0,3 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով 1,8 տ.կ., իսկ 10 ամսում 1,6 տ.կ. աճի պայմաններում:
Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հոկտեմբերի վերջին կազմել է 1,4% կամ
24.4 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի ծավալը հոկտեմբերին կրճատվել է 6%-ով`  տարեկան կտրվածքով ավելի քան 2 անգամ, իսկ հունվար-հոկտեմբերի ամիսներին գրեթե 3 անգամ աճի պայմաններում: ՀՀ բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելի կառուցվածքում ժամկետանց վարկերի բաժինը մեկ ամսում նվազել է 0,1 տ.կ., տարեկան կտրվածքով 0,6 տ.կ., իսկ  հունվար-հոկտեմբերին` 0,9 տ.կ. աճի պայմաններում:
Երկու դեպքերում (երկարաձգված և ժամկետանց) աճի դինամիկան ավանդաբար ապահովել է «կարճաժամկետը»: Այսպես, երկարաձգված վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերին բաժին է ընկել 88% կամ 86.3 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում դրանց բաժինը կազմել է 97% կամ 23.6 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքները հոկտեմբերին նվազել են 0,23 տ.կ., տարեկան 1,6 տ.կ., իակ 10 ամսում 0,42 տ.կ. անկման պայմաններում`  արձանագրվելով 15,57% մակարդակում: