Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2013 16:37
«Շեն Հոլդինգ» ընկերության դոլարային պարտատոմսերը դեկտեմբերի 9-ին ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
ԱրմԻնֆո. «Շեն Հոլդինգ» ընկերության դոլարային պարտատոմսերը դեկտեմբերի 9-ին ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:
«Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն արդեն յոթերորդ անգամ է հաստատում իր ակտիվ դերը Հայաստանի կապիտալի շուկայում, հաջողությամբ տեղաբաշխելով 4 մլն. ծավալով իր դոլարային պարտատոմսերը: Ընկերության արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 40 հազար բաժնետոմս (մեկ բաժնետոմսերի հինը` 100 դոլար), եկամտաբերչությունը` տարեկան 11%, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 5 տարի: Թողարկման անդերրայթերն է «Կապիտալ Ինվեստմենթս» ներդրումային ընկերությունը: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գոծակալության հետ զրույցում տեղեկացրել էր «Շեն Հոլդինգ» ՓԲԸ նախագահ Սամվել Բեգլարյանը, թողարկման շրջանակներում ներգրավված միջոցներն ընկերությունը կուղղի նախկին պարտքի վերաֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ«Շեն Կոնցեռն»- ը հիմնադրվել է 1995 թվականին: 2012 թվականի վերջին ընկերությունը վերակազմավորվեց, միավորելով Huntsman Building Products ընկերությունը և «Շեն Գրուպ» ՓԲԸ-ն, որից հետո վերանվանվեց «Շեն Հոլդինգ»-ի: «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ն զբաղվում է շինանյութերի, այդ թվում` ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնային բլոկների, ապրանքային բետոնի ու մայթային սալիկների արտադրութամբ և իրացմամբ: Ընկերությունն ակտիվ արտադրական գործունեություն է ծավալում նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման վրա, տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսային հանքավայրին: Ներկայումս «Շեն Հոլդինգ» ՓԲԸ ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ: Ընկերության ակտիվները, ըստ հոլդինգի տվյալների, 2013 թվականի առաջին կիսամյակի վերջին կազմել են 16 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 3.35 մլրդ.դրամ, իսկ կուտակված շահույթը` 2.7 մլրդ.դրամ: