Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 15:51
ՀՀ ԿԲ կանխատեսում. 2013 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կաճեն 9.0-11.0 տոկոսով
ԱրմԻնֆո. 2013 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կաճեն 9.0-11.0%: Նման կանխատեսումներ է առաջարկվում
ՀՀ Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով: Ընդ որում, ըստ այդ կանխատեսումների, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի նույն տեմպերը կպահպանվեն նաև 2014 թվականին` 8,0-10,0 %:
Ընդ որում, իր կանխատեսումներում Կենտրոնական բանկը նշում է, որ 2013 թվականի երրորդ եռամսյակում պահպանվեցին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի բարձր տեմպերը, տարեկան կտրվածքով կազմելով 10.6 %:
Նշենք, որ Հայաստան մտնող և դուրս գնացող տրանսֆերտների կառուցվածքով առաջատարն է Ռուսաստանը, որի մասնաբաժինն ընդհանուր դրամական ներհոսքերի կառուցվածքում հասնում է մինչեւ 85 %-ի, իսկ ընդհանուր հոսքերի մեջ կազմում է 55 %: