Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2013 18:36
Ըստ The Banker-ի, Ամերիաբանկը Հայաստանի լավագույն բանկն է
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, սույն թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնում կայացավ «The Banker» ամսագրի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» 14-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Աղբյուրի համաձայն, The Banker-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը, և այս մրցույթին մասնակցելու համար դիմել էր 146 երկրի 483 կազմակերպություն:
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը, հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց: Մասնավորապես նշվել է, որ Բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ և մինչև տարեվերջ շահույթը հասցրել է 14.9 մլն ԱՄՆ դոլարի` պահպանելով իր նորարարական և առաջատար բանկ լինելու վարկանիշը, ապահովելով նաև չաշխատող ակտիվների նվազագույն չափ: Բանկին հաջողվել է ընդլայնել և զարգացնել մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների և սպասարկման որակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը:
Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է The Banker ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` Financial Times-ի նախագահը:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ - ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, տրամադրելով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականից Բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Խումբը`99.99%, վերջերս ադ մասնաբաժինը հասցնելով 100%-ի:
Նշենք, որ Bank of the Year Awards ամենամյա արարողությունը հանդիսանում է առանցքային իրադարձություններից մեկը ֆինանսների աշխարհում: The Banker-ը անգլիական, ամենամսյա մասնագիտացված ամսագիր է, որը նվիրված է միջազգային ֆինանսներին: Հրատարակչությունը պատկանում է The Financial Times ltd ընկերությունը: Ամսագրն ամեն տարի շնորհում է The Banker Awards մրցանակը, որը նախատեսված է աշխարհի լավագույն ֆինանսական հաստատությունների համար: The Banker-ի վարկանիշը հանդիսանում է գլոբալ բանկային կառույցների կողմից ճանաչում ունեցող համաշխարհային վարկանիշ: