Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2013 18:44
ՀՀ ԿԲ ակնկալում է, որ պետական և մասնավոր հատվածների միջև կոշտ մրցակցության արդյունքում կբարձրանան աշխատավարձերը
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ ակնկալում է, որ պետական և մասնավոր հատվածների միջև կոշտ մրցակցության արդյունքում կբարձրանան աշխատավարձերը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության ծրագրում, հաջորդ տարի աշխատավարձերի էական բարձրացում է սպասվում պետական հատվածում: Իսկ կոշտ մրցակցության արդյունքում աշխատավարձերը կբարձրանան նաև մասնավոր հատվածում:
Համաձայն ԿԲ կանխատեսումների, միջնաժամկետ հեռանկարում, ելնելով պետհատվածի աշխատավրձերի աճից, կարագանան աճի տեմպերը նաև մասնավոր հատվածում, ինչը կբերի մասնավոր ձեռնարկությունների ծախսերի աճին: Արդեն 2013 թվականին անվանական աշխատավրձի աճը երկրում կկազմի 4.4%, ինչը պայմանավորված կլինի աշխատավարձեր աճով` ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում:
Աղբյուրի համաձայն, մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը, որը նախատեսված էր այս տարվա երկրորդ կիսամյակում, հիմնականում ապահովվեց աշխատանքի արտադրողականության դանդաղ բարձրացման և 3-րդ եռամսյակում նվազագույն աշխատավարձի`35 հազ.դրամից մինչև 45 հազ.դրամ աճի, ինչպես նաև գործազրկության մակարդակի շարունակական կրճատման շնորհիվ: Անվանական աշխատավարձի աճը մասնավոր հատվածում 3-րդ եռամսյակում կազմեց`5.5%: Ընդ որում, այդ եռամսյակում մասնավոր հատվածում նկատվեց աշխատավարձերի ավելի զգալի աճ, քան պետական հատվածում, որոնք համապատասխանաբար կազմեցին` 8.5% և 3.4%: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին անվանական աշխատավարձի աճը կազմեց 4%:
ԿԲ գնահատականներով, գործազրկության միջին մակարդակը 2013 թվականին նախորդ տարվա համեմատ կարող է նվազել 1.5 տոկոսային կետով, կազմելով 15.8%: Ակնկալվող տնտեսական աճի պայմաններում, միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի գործազրկության կայուն նվազման միտումը: Երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը տարեկան կտրվածքով նվազել է 0.6 տոկոսային կետով, կազմելով 15.4%: Գործազրկության միջին մակարդակը 2013 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 16.2%, տարեկան անկումը` 1.7 տոկոսային կետով: