Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2013 15:36
Դեկտեմբերի 9-13-ը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժութային գործարքները կրճատվել են 26.7%
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.4 մլրդ դրամ (շաբաթվա անկումը կազմել է 20.4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.9 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը կազմել է 27.4%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96.7 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 16%), 407.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 105.2 ԱՄՆ դոլար(շաբաթվա անկումը`1.7%), 406.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.2 մլն.EUR, 554.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`33.3%), և վաճառվել է 12.9 մլն.EUR, 558.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`30.6%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 780.7 մլն ռուբլի, 12.26 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 3.3%) և վաճառվել է 140.9 մլն.ռուբլի, 12.46 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 21%):
Արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 5.7 մլն.դոլար, 405.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 15.880 մլն. դոլար (շաբաթվա անկումը`26.7%), 404.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է դեկտեմբերի 13-ին` 6.150 մլն.դոլար, իսկ դեկտեմբերի 12-ին գործարքներ տեղի չեն ունեցել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ: