Երեթշաբթի, 17 Դեկտեմբերի 2013 18:10
Հայաստանում հողի առք և վաճառքի գործարքները տարեկան կտրվածքով կրճատվել են 12 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում 2013 թվականին հոկտեմբերին կատարվել է հողի օտարման 1332 գործարք, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 679,26 հա.: Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, օտարված հողատարածքներից 133-ը գտնվել է Երևանում (7.59 հա):
Ըստ աղբյուրի, օտարված գյուղատնտեսական նշանակության հողերը երկրում կազմել են 668 (621.85 հա ), որից 4-ը (0.52 հա) գտնվել է Երևանում: Բնակարանային շինարարության նպատակով օտարվել է 456 հողամաս (39.27 հա ), որից 61-ը Երևանում (2.69 հա): Հասարակական կառուցապատման նպատակով օտարվել է 187 հողատարածք (12.95 հա), որից 64-ը` Երևանում (3.98 հա ): Օտարվել է արդյունաբերական նշանակության 13 հողամաս (4.05 հա), որից 4-ը` Երևանում (0,4 հա ):
Այս տարվ ահոկտեմբերի օտարված հողամասերի կազմում 1081-ը (466.40 հա) դարձել է առք և վաճառքի գործարքի առաջկա, որից 111-ը`Երևանում (5.29 հա):
Հողամասերի առք և վաճառքի թիվը հոկտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 12%, այդ թվում, գյուղատնտեսության նշանակության հողերով` 7.8%, բնակարանային շինարարության նպատակով` 15.5 %: Արդյունաբերական նշանակության հողատարածքների առք և վաճառքը նվազել է մեկ տարում 7.1%: Հաշվետու ժամանակահատվածում հողերով գործարքների ամենամեծ ծավալները գրանցել է Արմավիրի մարզը`152,47 հա, որից 146,44 հա-ն եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր:
Նվիրատվության նպատակով գործարքները կազմել են` 238 միավոր (108.92 հա) որից 19-ը Երևանում (2.2 հա): Փոխանակման նպատակով գործարքները կազմել են 13 միավոր (3.94 հա), որից 3-ը` Երևանում (0.10 հա):
Գրավադրումով գործարքները երկրում կատարվել են 242,02 հա հողատարածքներով, որից 3.46 հա`Երևանում: Ընդ որում, գրավադրված հողամասերի 97.1 % կամ 235,12 հա եղել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Այստեղ նույնպես առաջատարն է Արմավիրի մարզը`146,08 հա, որից 142,57 հա` եղել է գյուղատնտեսական նշանակության: Երևանում գրավադրված գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմել են 0.21 հա: