Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2013 14:47
Արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ն արտարժույթով գործարքների ծավալը կրճատվել է 77.1%, իսկ բորսայում գործարքների ծավալն աճել է 34.5%
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 55 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 36.1%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 58.3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 67.9%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103.4 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 6.9%), 404.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 103.3 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`1.8%), 405.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 39 մլն.EUR, 557.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`ավելի քան 5 անգամ, և վաճառվել է 44.1 մլն.EUR, 557.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`ավելի քան 3 անգամ): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 982.7 մլն ռուբլի, 12.22 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 25.8%) և վաճառվել է 140.6 մլն.ռուբլի, 12.39 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 0.2%):
Արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.3 մլն.դոլար, 405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում դեկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 21.440 մլն.դոլար (շաբաթվա աճը`34.5%), 405.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է դեկտեմբերի 19-ին` 9.2 մլն.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ: