Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2013 18:02
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու 2014թ. Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
ԱրմԻնֆո: ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապանների համար հայտարարում է հերթական բացառիկ ակցիա: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, 2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ բանկի հաճախորդները, կատարելով ցանկացած գումարի չափով գնումներ Դուբայի շոփինգ փառատոնում և գնման դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով, կստանան հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցանակների խաղարկությանը, ինչպես նաև շահելու 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ՙAll inclusive՚ 3 ուղեգրերից մեկը:
Աղբյուրի համաձայն, գլխավոր մրցանակի խաղարկությունը տեղի կունենա 2014թ. մարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները բացառիկ հնարավորություն կունենան աջակցելու իրենց նախընտրած թիմին հենց Բրազիլիայում:
Դուբայի 19-րդ շոփինգ փառատոնն (Dubai Shopping Festival 2014) անցկացվելու է 2014թ. հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը: Նշված ժամանակահատվածում Դուբայում առաջարկվում են մեծ զեղչեր ապրանքների, ինչպես նաև տարվա մեջ ամենացածր գները զվարճանքների համար: Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կարող են գնել հագուստ, կոշիկ, մանկական ապրանքներ, աքսեսուարներ, կոսմետիկա և օծանելիք հանրահայտ բրենդերից: Զեղչեր տրամադրում են ավելի քան 6 հազ. խանութներ ու առևտրի կետեր, 50 առևտրի կենտրոններ: Բացի այդ այնտեղ անցկացվում են նորաձևության ցուցադրություններ, երաժիշտների, փողոցային արտիստների ելույթներ և այլ զվարճանքներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: