Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 16:00
Հայաստանի բանկերում բնակչության ավանդները 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 761 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 24 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերում բնակչության ավանդների մնացորդը 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 761 մլրդ. դրամ, նոյեմբերի աճը` 1.6%, իսկ տարեկան կտրվածքով աճը` 24%: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի կողմից ներգրավված ավանդներիր ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 1-ին կազմել է 1.468 տրլն.դրամ նոյեմբերին աճելով 0.7 %, տարեկան կտրվածքով`22,2 %:
Ըստ աղբյուրի, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների մասնաբաժինը նոյեմբերին կազմել է 446.7 մլրդ դրամ կամ 30,4 %, ամսվա աճը` 3,8%, տարեկան աճը` 24 %: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների մասնաբաժինը կազմել է 69.6 % կամ 1.021 տրլն.դրամ, ամսվա անկումը` 0.5%, տարեկան աճը` 21,4 %: Հարկ է նշել, որ դրամային ավանդների մասնաբաժինը ընդհանուր բանկային ավանդների կառուցվբածքում շարունակում է աճել երեք ամիս անընդմեջ: Այսպես, 2013 թվականի սեպտեմբերին դրամային և արտարժութային ավանդների հարաբերակցությունը համապատասխանաբար կազմել է 29% և 71%, իսկ հոկտեմբերին` 29.5 % և 70.5 %:
Ըստ աղբյուրի, ավանդների ընդհանուր կառուցվածքում ռեզիդենտներից ներգրավված ավանդների տեսակարար կշիռը կազմել է 24.6 % կամ 360,6 մլրդ դրամ: Այս ցուցանիշը մեկ ամսում նվազել է 0,9%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 28.5 %: Ռեղզիդենտների ավանդները կազմել են 75.4 % կամ 1.107 տրլն.դրամ, նոյեմբերին աճելով 1,3 %, իսկ տարեկան կտրվածքով` 20,3 %:
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 30% կամ 332.5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`70% կամ 774.7 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մեկ ամսում աճել են 1.5%, տարեկան աճը` 13.4%: Ժամկետային ավանդների աճի դինամիկան հետևյալն է`մեկ ամսում` 1,2 %, մեկ տարում` 23,5%: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 29/11/13թ. դրությամբ կազմել է 403,91 դրամ / $ 1: